«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը վարել է ՀՀ Նախագահը

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը:

Նիստի սկզբում, Վեհափառ Հայրապետի օրհնությունից հետո, Հանրապետության Նախագահը բոլորին շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ:

Կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ որպես համազգային կառույցի նշանակությունը՝ Նախագահը ընդգծել է հիմնադրամի համախմբող առաքելությունը: Նրա խոսքով՝ հիմնադրամը ոչ միայն պետք է շարունակի միավորել Հայաստանի քաղաքացիներին, Արցախում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, այլեւ պետք է լինի Սփյուռքը միավորող գործոն: Այն ծրագրերը, որոնք իրականացվել են հիմնադրամի միջոցներով կամ նրա աջակցությամբ, համահայկական ջանքերի արդյունք են: Հիմնադրամը պետք է շարունակի տարեցտարի կատարելագործել մեթոդները՝ ավելի մեծ արդյունք գրանցելու, ավելի հավակնոտ ծրագրեր գործարկելու համար, որոնք կհամապատասխանեն մեր իրական հնարավորություններին եւ աշխարհում Հայկական սփյուռքի համբավին:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հիմնադրամի բոլոր ծրագրերը, իրենց տարբեր ուղղվածությամբ ու աշխարհագրությամբ հանդերձ, ներքուստ միավորող բովանդակություն ունեն: Իսկ վերջին՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհաշինական ծրագիրը միավորող է նաև բուն իմաստով:

Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, նշելով, որ մեր առջև բացվում են նոր հորիզոններ, զարգացման նոր հնարավորություններ, որոնք պետք է առավելագույնս և լավագույնս օգտագործել:«Մենք պետք է գործնական քայլերով ու տեսանելի արդյունքներով ցույց տանք փոքր երկիր, բայց մեծ ազգ լինելու անհերքելի փաստը՝ իրապես սրտացավ ու հոգատար լինելով Հայաստանի և Արցախի հանրապետությունների, հայկական աշխարհի ու հայոց հայրենիքի հանդեպ»-ասել է Արմեն Սարգսյանը: