ՀՀ զինված ուժերը գտնվում են առաջին աստիճանի պատրաստվածության վիճակում. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

«ՀՀ սահմաններում կուտակումները դեռևս շարունակվում են, հակառակորդի զորքերը դեռևս հետ չեն քաշվել, և ՀՀ զինված ուժերը գտնվում են առաջին աստիճանի պատրաստվածության վիճակում»,- Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի համագործակցության խորհրդակցական ժողովից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Կլինի նոր սահմանային բախում, թե ոչ․ ես համարում եմ, որ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցից հետո այդ ռիսկը կտրուկ նվազել է, դրա հավանականությունը շատ քիչ է։

Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց չպետք է հավատալ ասեկոսեներին։ Քանի դեռ ԱՄՆ չի հայտարարել, որ իր քաղաքացիները լքեն Հայաստանը ռազմական իրավիճակի պատճառոով, պատերազմի մասին բամբասանքներին չպետք է հավատալ»,- նշեց Սարգսյանը։

«Այս երկրում թիմ կա, որ արդեն երկու տարի է գիշեր-ցերեկ երկրի տարբեր հատվածներ ու անկլավները հանձնելուց է խոսում, պատերազմը չսկսած՝ ասում էր՝  հողերը ծախել են, Ղարաբաղը ծախել են, նրանց  չի հետաքրքրում, թե ինչ կմտածի սահմանին կանգնած զինվորը։ Այս դավաճանական թիմը իշխանություն վերցնելու խնդիր ունի»,-  հավելեց «Հանրապետություն» կուսակցության նախագահը։

Արամ Սարգսյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է  ՀԱՊԿ-ից դուրս գալ և նորմալ զենք առնել։

Մանրամասները՝ տեսանյութում։