ՀԱՊԿ-ում կապել են ՀՀ-ի ձեռքն ու ոտքը՝ թուրքին բաց թողել մեզ վրա․ ինչքա՞ն ցեղասպանվենք, որ սա հասկանանք․ Հայկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի այցը և պատրաստակամությունը՝ աջակցել ՀՀ-ի ժողովրդավարությանն ու անվտանգությանը, փլուզել է ՀՀ որոշ քաղաքական խմբերի այն թեզը, թե Հարավային Կովկասում ՌԴ-ի այլընտրանքը Թուրքիան է։ Այս տեսակետի հեղինակ քաղաքագետ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը Factor TV-ին տված հարցազրույցում պնդում է, որ այս թեզը տարածում է «5-րդ շարասյունը»՝ հայ ժողովրդին վախեցնելով թուրքական խրտվիլակով, մինչդեռ, ըստ նրա, ՀՀ քաղաքացիներն ավելի մեծ վտանգ տեսնում են հենց ՌԴ-ին։

«ՀԱՊԿ-ում կապել են Հայաստանի ձեռքն ու ոտքը, և թուրքին բաց են թողել մեզ վրա։ Սա նշանակում է, որ իշխանությունը վաբանկ պիտի գնա՝ դուրս գալով ՀԱՊԿ կոչվող դաշինքից։ Աշխարհը կգնահատի դա։ Սա շրջադարձային կետ է, որը եթե անցնենք, կպահենք մեր ինքնիշխանությունը»,- ասում է նա։

Հայկ Սուքիասյանը նշում է, որ ԱՄՆ-ն է կանգնեցրել Ադրբեջանի սանձազերծած վերջին հանցագործ ագրեսիան ՀՀ-ի նկատմամբ, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Վաշինգտոնն ազդեցիկ է այս տարածաշրջանում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ազդեցիկ է նաև ռազմական իմաստով այն աստիճան, որ ունակ է հաշված րոպեների ընթացքում զենքով թիրախավորել Հարավային Կովկասի ռեգիոնում ցանկացած թիրախ։ Ըստ այդմ, քաղաքագետը հերքում է «Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է» թեզը։

«Քանի՞ անգամ ցեղասպանվենք, որ հասկանանք՝ ՌԴ-ն և Թուրքիան սրտակից եղբայրներ են, և մենք մորթվում ենք այդ բանաձևում։ Եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, ուրիշներից էլ զենք կստանանք։ Ես իշխանությունից պահանջում եմ՝ սկսել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը, մենք ուզո՞ւմ ենք ապրել, թե՞ չէ։ ԱՄՆ-ն բաց է՝ Հայաստանի հետ աշխատելու, և մեզանից քայլ են ակնկալում։ Եթե այդ քայլը չարվի, որոշումը չկայացվի, Հայաստան չի լինելու, վաբանկ պիտի գնանք, սա մահ է ՀՀ-ի համար։ ԱՄՆ-ի հետ աշխատանքը շանս է։ Գոնե մի անգամ պիտի ընդդիմանանք։ Ինչքան չենք ընդդիմանում ՌԴ-ին, այնքան մեծ և այլանդակ հարվածներ ենք ստանում»,- նշում է քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան