Բլինքենը Միրզոյանին ու Բայրամովին կոչ է արել սեպտեմբերին կրկին հանդիպել

Լուրեր

08.06.2026 | 14:56
Մայա Սանդուն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ՝ «չնայած զանգվածային արտաքին միջամտությանը»
08.06.2026 | 14:55
Քվեարկությունն ու հաշվարկն իրականացվել է արժանահավատ կերպով․ IRI դիտորդական առաքելության ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:51
Հայաստանի առաջնությանը կմասնակցի 12 թիմ
08.06.2026 | 14:46
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պատասխանատվություն է կրում» Իսրայելի գործողությունների համար
08.06.2026 | 14:37
Նիկոլ Փաշինյանին հաջողություն ենք մաղթում․ Վրաստանի խորհրդարանի նախագահ
08.06.2026 | 14:30
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:29
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 14:24
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:18
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 14:09
Ընտրություններից հետո հնարավոր սրման մասին հայտարարած անձը ձերբակալվել է
08.06.2026 | 14:07
ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի և չի բացառում ընտրությունների արդյունքների բողոքարկումը
08.06.2026 | 13:50
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
08.06.2026 | 13:41
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 13:35
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:32
Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, կոչ է արել կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ․ ասել է պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հյուրընկալել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ վերջին բախումներից հետո առաջին ուղիղ բանակցություններն անցկացնելու համար։ Պետքարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել մարդկային կորուստների համար և շեշտել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը՝  ընդգծելով խաղաղության գործընթացին վերադառնալու կարևորությունը։ Նրանք քննարկել են հետագա քայլերը, և պետքարտուղարը կոչ է արել կողմերին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ»,- հայտնել է պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի ունեցած եռակողմ՝ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։