«Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու մասին մտածողների երազանքը պատմական մղձավանջի է վերածելու»․ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Իրանի Իսլամական խորհրդի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն ասել է «Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու մասին մտածողների երազանքը պատմական մղձավանջի է վերածելու». գրում է Թեհրանի «Արաքս նյուզ» լրատվականը։

«Ջալալզադեն պետական հեռուստատեսության հարցերին պատասխանելով նշել է. «Շատ հստակ հայտարարում եմ, մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ»:

«Մենք այս մասին խոսել եւ մի քանի հանդիպումներ ենք ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Երկշաբաթյա արձակուրդից հետո Խորհրդարանը չորեքշաբթի օրը՝ (սեպտեմբերի 21-ին), կարևոր և արտահերթ նիստ կանցկացնի այս հարցով, և մենք պահանջում ենք, որ երկրի դիվանագիտական կազմը և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդը այս հարցով զբաղվի»,- հավելել է Ջալալզադեն:

Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի պատգամավոր Ջալալզադեն զգուշացրել է. «Ես զգում եմ, որ երկրում այս հարցի մասին լուռ իրավիճակ է տիրում, մինչդեռ դա կարող է ազդել Իսլամական Հանրապետության շահերի վրա՝ տարբեր տեսանկյուններից և ուղղություններից»:

Նա հայտարարել է. «Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում մեր հանձնաժողովը տարբեր խմբեր է ուղարկել Ադրբեջան և Հայաստան և բացատրել է տարածաշրջանի ռազմավարական իրողությունների մասին: Անկեղծ կարող եմ ասել, որ դավադրության հոտ ենք առնում՝ իրադարձություններից, այցելություններից, տարբեր, հատկապես արտատարածաշրջանային պաշտոնյաների հայտարարություններից»:

Ջալալզադեն հատկապես ընդգծել է․ «Ուստի երկրի պատասխանատուները պետք է շատ լուրջ դիրքորոշում ընդունեն, և ինչպես (Իրանի) Հեղափոխության գերագույն առաջնորդն է հստակեցրել, մեր կարմիր գիծը՝ տարածաշրջանի սահմանների փոփոխությունն է, ուստի երկրում ո՛չ ոք հավելյալ ապացույցի կարիք չունի եւ ապացույցը բոլորի՛ն պարզ է»:

Նա եզրակացրել է․ «Մենք նախկին Խորհրդային Հանրապետությունների անկախության առաջին իսկ օրերից եղել ենք այդ ժողովրդների կողքին: Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի և այլ հանրապետությունների ժողովուրդներին ցուցաբերված օգնությունը անհնար է մոռանալ»:

Հիշեցնենք, Իրանի պաշտոնյաներն ավելի վաղ նույնպես զգուշացրել են տարածաշրջանի սահմանների փոփոխության թուրք-ադրբեջանական սպառնալիքների մասին: