Հարձակում հնարավոր է ամեն պահի. ԱՄՆ-ից հնչող կոչերը կզսպե՞ն Ադրբեջանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը։

Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Այս տեղեկությունն էլ Հայաստանում Ճապոնիայի դեսպանին է փոխանցել ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ Չնայած արդեն 5 օր է Երևանն ու Բաքուն հաղորդում են սահմանին հրադադարի ռեժիմի պահպանման մասին, հայկական կողմը չի դադարում կրկնել՝ հրադադարը փխրուն է։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները, ըստ հայաստանցի բարձրաստիճան պաշտոյաների, հնարավոր է եղել դադարեցնել առաջին հերթին Միացյալ նահանգների ջանքերի շնորհիվ։ Իսկ երեկ, մինչ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը Երևանում հանդիպումներ էր անցկացնում գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում հորդորել էր Իլհամ Ալիևին՝ պահպանել Հայաստանի հետ հրադադարը, դուրս բերել զինուժը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցերը խաղաղ բանակցություններով կարգավորելու ուղղությամբ։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանա, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարը պահպանվի, ապա այդպես էլ կլինի։ Այս համոզմունքն ունի ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը։

Սեպտեմբերի 13-ից հետո սա ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի երկրորդ հեռախոսազրույցն է Ադրբեջանի նախագահի հետ։ Երեկ էլ Ազգային ժողովում ճեպազրույցին Նենսի Փելոսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունները որակեց հարձակում Հայաստանի վրա, ապա հավելեց․ «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ մենք խստորեն դատապարտում ենք` Կոնգրեսի անունից»։

Այս հայտարարությունները կարո՞ղ են կանխել Ադրբեջանի հնարավոր հարձակումը Հայաստանի վրա․ իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նախ հիշեցնում է 44-օրյա պատերազմի ընթացքում հրադադարի երեք չստացված փորձերը, այդ թվում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ապա ասում՝ այս դեպքում հստակ արդյունք կլինի միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները խոսքից անցնի գործի։

ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազանգի պատճառն այն է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը Երևանից տեղեկություններ է փոխանցել Բլինքենին՝ կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, մինչդեռ, կարծում է Միացյալ Նահանգները, բացի հայտարարություններից, որևէ գործնական քայլ դեռ չի արել, որպեսզի Ադրբեջանը դուրս գա Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ նոր հարձակումներից խուսափելու համար Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, հակառակ դեպքում՝ հրադադարը փխրուն է լինելու։ Ռազմաքաղաքական այս կառույցից Հայաստանն ակնկալվող ռազմական աջակցությունը չստացավ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց՝ այլևս հույս չունեն, թե ՀԱՊԿ մեխանիզմները կգործարկվեն։

Այժմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանին։ Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նախատեսված է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան