Եվրոպայի ծանրամարտի առաջնությանն ընդառաջ` «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման նախագծման համար կհատկացվի 24 մլն դրամ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

2023 թվականի ապրիլին Հայաստանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությանն ընդառաջ ՀՀ կառավարության որոշմամբ 24 մլն դրամ գումար է հատկացվելու «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Եվրոպայի առաջնության շրջանակում նախատեսվում է «Կիլիկիա» մարզադահլիճը դարձնել ծանրամարտի՝ միջազգային չափանիշներին համապատասխան մարզումային դահլիճ:

Գումարը պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին:

Նախատեսվում է կիրառել նախագծման աշխատանքների հետևյալ ժամանակացույցը.

ծավալատարածական էսքիզային լուծումներ և հատակագծերի հաստատում` 10 օր,
«Նախագիծ» փուլի մշակում և փորձաքննություն` 40 օր,
աշխատանքային փաստաթղթերի մշակում՝ շինարարության ընթացքին զուգահեռ՝ 40 օր:
Այսպես` նախագծումը և նախագծի փորձաքննությունն իրականացվելու են փուլային տարբերակով:

Հիմնանորոգման ենթակա մարզադահլիճի նախագծային լուծումները կներառեն հիմնական պահանջներ օբյեկտի սեյսմակայունության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, ներքին հաղորդակցման ուղիների (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման), օդափոխության, օդորակման, տեսահսկման համակարգերի կառուցման կամ հիմնանորոգման, տարածքի բարեկարգման, գոյություն ունեցող շենքի և շինության հատակագծային լուծումների արդիականացման ու միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ հարդարման միջոցառումներ և այլն»,- ասված է հաղորդագրությունում։