Շիրակի մարզում նախորդ շաբաթ ծնվել է 90 երեխա
Հասարակություն
19.09.2022 | 12:46Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 12-18-ը, ծնվել է 90 երեխա․ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
Լույս աշխարհ է եկել 53 տղա, 37 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։