Բացահայտվել են Ալիևի բռնապետական ռեժիմի պատերազմական հանցագործությունները․ արդյո՞ք պատիժ կլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ադրբեջանը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ռազմական ագրեսիայի ենթարկեց Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված պետական սահմանը՝ Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը նպատակադրված խոշոր տրամաչափի զինատեսակներից թիրախավորել է խաղաղ հայ բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներ, շենքեր կամ շինություններ։

Իլհամ Ալիևի՝ նախապես պլանավորված ռազմական ագրեսիայի հետևանքով առնվազն մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, չորսը՝ վիրավորվել։

Զինծառայողների շրջանում կորուստներն ավելի շատ են․ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է 135 զինծառայողի զոհվելու մասին, առնվազն 77 զոհի մասին էլ հայտնել է պաշտոնական Բաքուն։ Արդեն հայտնվել են ապացույցներ Ադրբեջանի բանակի զինծառայողների նկարահանած տեսանյութերի տեսքով, թե ինչպես են խոշտանգել զոհված զինծառայողների մարմինները։

Ալիևի՝ պատերազմական հանցագործի գործելաոճը նոր չէ և բազմաթիվ են ապացույցներն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հավաքագրել են Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ապացույցներ, փաստեր, որ Ադրբեջանը ռասիստական և հայատյաց քաղաքականություն է վարում։

Այս չափազանց կարևոր զեկույցի հեղինակները և պատրաստողներն այսօր Factor TV-ի տաղավարում են։ Հրավիրված քննարկմանը մասնակցում են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մելիքյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամի իրավաբան Սերգեյ Գրիգորյանը։