Ադրբեջանի հարձակումից չորս օր անց նահատակների անուններ դեռ չեն հրապարակվում. իշխանությունից հայտնում են՝ 105 մարմնի նույնականացման խնդիր չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Բոլորը

Հայաստանի սահմանին Ադրբեջանի ռազմական գործողությունների մեկնարկից չորս օր անց հայկական կողմը պաշտոնապես հայտնում է 135 զոհի մասին։

Զոհվածների անունները, սակայն, մինչ այս պահը չեն հրապարակվում, պաշտոնական տեղեկություններ չկան նաև վիրավորների, անհետ կորածների և գերիների թվի մասին։ Պետական իրավասու կառույցներն այս առնչությամբ միայն հայտնում են՝ կան բազմաթիվ վիրավորներ։ Թե քանիսն են և ինչ վիճակում՝ նույնպես չի հրապարակվում։ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի օրը առողջապահության նախարարը վիրավոր զինծառայողների վիճակին առնչվող լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել, ասաց՝ նիստի ընթացքում։ Բայց նիստին այդպես էլ որևէ բառ այդ մասին չհնչեց։ Պաշտպանության նախարարությունից ևս հորդորում են սպասել՝ մինչև տվյալները ճշգրտեն։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը չի կարելի կոչել տեղեկատվական վակուում։

Չնայած տարբերաբար հնչող կոչերին, թե հետևեք միայն պաշտոնական լրահոսին, այդուհանդերձ հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների տվյալներ Պաշտպանության նախարարությունն այս օրերին չի հաղորդել։ Դա անում է անձամբ Փաշինյանը։ Այս օրերին կառավարության ղեկավարը երեք անգամ զոհերի մասին տեղեկություն է հայտնել՝ ամեն անգամ նշելով, մեջբերում եմ՝ «Ցավոք, թիվը վերջնական չէ»։

Մինչ Նիկոլ Փաշինյանն այսօր գործադիրի նիստին նոր թիվ էր հրապարակում, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ չեն հրապարակվում արդեն հաստատված 105 զոհերի անունները, կա՞ արդյոք նույնականացման խնդիր։ Նույնականացման խնդիր չկա՝ ասում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ապա հավելում՝ կան մարմիններ, որոնք մեր տնօրինման տարածքում չեն։

Իշխանությունը պարտավոր է սթափ գնահատել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և հանրությանը ներկայացնել վերջին գործողությունների հետևանքով զոհվածների անուններն ու ցանկը՝ ասում է պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և եզրակացնում․ եթե դա չի արվում, ուրեմն  իշխանությունը չի տիրապետում իրավիճակին։

Թեև «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պնդում է, որ զոհվածների հարազատները Պաշտպանության նախարարությունից այդ մասին տեղեկացվում են, այդուհանդերձ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը համարում է, որ հարցին նաև այլ տեսանկյունից պետք է նայել՝ Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին հանրությունը պետք է ճանաչի։

Սեպտեմբերի 14-ին Բաքուն հայտնել էր, թե պատրաստ է հայկական կողմին հանձնել 100 զինծառայողի մարմին, դիմել էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությանը։ Կոմիտեի հայաստանյան գրասենյակից հաստատել էին այս տեղեկությունը՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայնտել։ Թե ի՞նչ փուլում է գործընթացը, փորձեցինք պարզել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից։ Կազմակերպության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեզ հետ զրույցում նշեց, որ հարցի առնչությամբ երկխոսության մեջ են կողմերի հետ՝ հնարավոր մարդասիրական միջամտություն իրականացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան