ՇՀԿ-ն Բելառուսին լիիրավ անդամի կարգավիճակ տալու ընթացակարգ է սկսել

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) որոշել է սկսել Բելառուսին լիիրավ անդամի կարգավիճակ տալու ընթացակարգը։ Այս մասին Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը։

Իր հերթին Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը ստացել է «միաձայն աջակցություն» ՇՀԿ-ին միանալու հարցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բելառուսն այս կազմակերպությանն անդամակցելու պաշտոնական դիմում է ներկայացրել 2022 թվականի հուլիսին։ 2010 թվականից Մինսկը ՇՀԿ-ում ունեցել է գործընկերոջ կարգավիճակ, իսկ 2015 թվականին ստացել է դիտորդի կարգավիճակ։

Բացի այդ, սեպտեմբերի 15-ին հուշագիր է ստորագրվել ՇՀԿ-ին Իրանի միանալու մասին և որոշում է կայացվել երկխոսության գործընկերների կարգավիճակ շնորհել հինգ պետությունների՝ Բահրեյնին, Մալդիվների Հանրապետությանը, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին և Մյանմարին։

Տաթև Ֆռանգյան