Բլրի գագաթին մխրճված ադրբեջանցիները մեր ուղղությամբ ոչ մի քայլ չեն կարող շարժվել. Ասրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
Բոլորը

Մեր ստորաբաժանումները դիրքավորված են, զբաղեցրած են իրենց դիրքերը, հենակետերը, շրջանները, և ադրբեջանական ԶՈՒ-ն մխրճման գագաթից մեր ուղղությամբ ոչ մի քայլ չեն կարող շարժվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք մտաավախություն չկա, որ ադրբեջանական ուժերը մոտակա օրենին կփորձեն առաջ գալ։

«Մեր ուժերը բավական են, և այս ուղղությամբ մենք հակառակորդին համապատասխան կորուստներ հասցնելով հետ կշպրտենք, եթե նորից փորձեն իրենց հարձակողական գործողությունները սկսել»,- վստահեցրեց  ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։

Նշենք, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խոսքով՝ նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունը եղել է 11, հիմա դարձել 4,5 կմ:

«Ջերմուկից այդ հեռավորության վրա հակառակորդի միայն մեկ՝ 10-12 զինծառայողից կազմված խումբ է տեղակայված, այդ խումբը, որը կտրված է իր ստորաբաժանումներից, գտնվում է բլրի գագաթին:

Կենսունակության տեսանկյունից, եթե այդ հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվ կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ: Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից, այսինքն՝ մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա:

Չենք թույլատրի, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի, կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկի մատույցներից առավել մեծ խորությունների վրա են:

Հյուսիսային հատվածում այսօր տեսախցիկներով դիտարկել ենք, որ հակառակորդի մոտ 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել դեպի սահման:

Մեր ստորաբաժանումները դիրքավորված են, զբաղեցրած են իրենց դիրքերը, հենակետերը, շրջանները, և ադրբեջանական ԶՈՒ-ն մխրճման գագաթից մեր ուղղությամբ ոչ մի քայլ չեն կարող շարժվել, – հայտնել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։