Իրանի լծակները բազմազան են, ծայրահեղ պարագայում՝ նաև բիրտ ուժը․ Ռոբերտ Բեգլարյանը՝ Ադրբեջանին զսպելու լծակների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 21:42
9/50 ընտրատեղամասում բացվեց քվեատուփը` թեև 5 ստորագրության շեղում կար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:18
Դիտարկված տեղամասերից խախտումների շուրջ 35%-ը չի վերացվել արձանագրման արդյունքում․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:06
Քվեարկությունն ավարտված է․ քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 20:55
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ
07.06.2026 | 20:51
10/51 ընտրատեղամասում վերջին պահին մեծ թվով զինվորներ են բերվել քվեարկության
07.06.2026 | 20:38
«Խախտումներ արձանագրվել են շուրջ 800 տեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում». Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:33
Առաջին անգամ է, որ պետությունն է բացահայտում ընտրակեղծիքները՝ մոտ 40 գաղտնալսում կա․ նախկինում՝ ընդդիմությունն էր բացահայտում․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:22
2/12 տեղամասում քաղաքացին դուրս էր հանում քվեաթերթիկները՝ չկողմնորոշվելով, թե որտեղ թողնի դրանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:10
14/24 ընտրատեղամասի դռները փակվեցին 19:58-ին. նույն պահին մտած քաղաքացուն թույլ չտվեցին քվեարկել
07.06.2026 | 20:04
Քվեարկությունը ավարտվեց. ՈւՂԻՂ
07.06.2026 | 20:03
Իրավիճակը 9/49 և 9/50 տեղամասերում. սկսվում է քվեների հաշվարկը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 20:01
Քվեարկությունն ավարտվեց․ արդյունքների հաշվարկը 8/20 տեղամասում․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:53
Լցոնումների, հոսանքի անջատումների մասին խոսք չկա, թերությունները չեն ազդելու ընտրությունների արդյունքների վրա․ Գրիգոր Երիցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 19:48
247 ընտրատեղամասերից մշտական հեռարձակում չի իրականացվում
07.06.2026 | 19:45
Ով կձևավորի հաջորդ իշխանությունը. քվեարկության նախնական արդյունքների ամփոփում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ

-Պարո՛ն Բեգլարյան, Ադրբեջանը հերթական անգամ ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները։ Բաքվին, կարծես, չի ոգևորում խաղաղության օրակարգը, որն առաջարկվում է Երևանից։ Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործողությունները՝ ընդհանուր տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։

-44-օրյա պատերազմում հաղթանակից չափազանց ինքնավստահություն ձեռք բերած Ալիևը, հավանաբար, փորձում է անցած 30 տարվա բարդույթներից ելնելով՝ ինչ-որ հնարավորություններ լավագույնս օգտագործել և ավելի շատ դիվիդենտներ պոկել Հայաստանից։ Այս առումով, չի կարող զերծ մնալ տարածաշրջանի այլ հարևանների ազգային շահերը և անվտանգությունը վտանգելուց։ Այս պահին պետք է խոսքը հստակեցնել Իրանի մասով։ Իրանի շահերն էլ վտանգվում են նման ոտնձգություններից, հատկապես, որ Ադրբեջանում լուրջ ներկայություն ունի Իսրայելը, ուղղակի դերակատարություն ունի Թուրքիան, օգտագործվել է Սիրիայում վարձկանների ներկայությունը, անուղղակի օժանդակում է Պակիստանը։ Այս ամենը, ուզենք թե չուզենք, մի թոհուբոհ է ստեղծում, որ ուղղակի դրա հետևանքները կազդեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի անվտանգության վրա։

-Չնայած Բաքվի տարածած կեղծիքներին, թե, իբր, Հայաստանն է սադրանքի դիմել, իրանական կողմն այս անգամ հասցեական հայտարարություններ է անում՝ ուղղված Ադրբեջանին։ Ամենաբարձր մակարդակով՝ նախագահ Ռաիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանի կողմից հայտարարվել է Բաքվի իշխանություններին հայ-իրանական սահմանի անխախտելիության կարևորության մասին։ Իրանն ի՞նչ լծակներ կարող է գործադրել՝ զսպելու Ադրբեջանին։

-Լծակները չեմ կարող պատկերացնել՝ ինչքան բազմազանություն ունեն։ Նախևառաջ, ամեն ոք մտածում է՝ դիվանագիտական հնարավորությունները, քաղաքական շփումները, մարդասիրական և տնտեսական օժանդակությունները, հետո արդեն, ծայրահեղ պարագայում, օգտագործել բիրտ ուժը։ Դժբախտաբար, տարածաշրջանում զարգացումներն այնքան արագ են, դերակատարներն ու շահերը՝ այնքան բազմոլորտ, որ դժվար է կանխատեսել, թե, ենթադրենք, Իրանը երբ և ինչպիսի հակազդեցություն ցույց կտա։ Սակայն այն հոլովույթը, որ մենք տեսնում ենք 44-օրյա պատերազմից հետո, այն է, որ Իրանի դիրքորոշումները հետզհետե ավելի շեշտակի են դարձել և ավելի հստակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան