Կոչ ենք անում զերծ մնալ հասարակության ուշադրությունը շեղող, ինքնապաշտպանության բնազդը բթացնող տեղեկատվությունից․ ՀԺՄ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է

«2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հանրապետության` միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն Ադրբեջանի կողմից ենթարկվել է ռազմական ագրեսիայի։ Հայաստանի Հանրապետությունը փաստացի գտնվում է պատերազմական իրավիճակում. Զինված ուժերը պետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելու համար պայքար են մղում պարտադրված պատերազմում։

Այս իրավիճակում Կառավարության անդամները, նաև ԱԺ մեծամասնության որոշ պատգամավորներ պարբերաբար խոսում են տեղեկատվական անվտանգության, ԶԼՄ-ների գործունեության` իրավիճակին համապատասխան աշխատանք ծավալելու մասին, սակայն այդ ուղղությամբ որևէ հստակ քայլ չի կատարվել, թերևս, բացառությամբ Տիկ-տոկ սոցիալական ցանցի մասնակի արգելափակումից։

Նկատի ունենալով, որ մեկ առանձին սոցցանցի մասնակի արգելափակումը չի կարող էական նշանակություն ունենալ ապատեղեկատվության, անհարկի, կեղծ օրակարգեր շրջանառող լրատվական հոսքերի կանխման և իրավիճակից բխող խնդիրների մասին կարևոր տեղեկատվության տարածման վրա, կոչ ենք անում ԶԼՄ-ներին` զերծ մնալ ստեղծված իրավիճակին ոչ համարժեք, անկարևոր իրադարձությունների, սոցցանցերում հայտնի առանձին անձանց (այդ թվում՝ բլոգերների) գործունեության, անձնական կյանքի վերաբերյալ պատմությունների լուսաբանումից, ինչպես նաև` երկրում ստեղծված ռազմական սպառնալիքի` փաստացի պատերազմի հետ առնչություն չունեցող, հասարակությանը կարևոր տեղեկատվությունից շեղող որևէ գործընթացի լուսաբանումից։

Ստեղծված իրավիճակի հետ աղերս չունեցող տեղեկատվությունն արդյունքում շեղելու է ուշադրությունն ամենակարևորից` բթացնելով հասարակության ինքնապաշտպանության բնազդը:

ԶԼՄ-ների մեր բոլոր գործընկերներին կոչ ենք անում գործել փաստացի պատերազմական իրավիճակներին հատուկ կանոնների խստագույն պահպանմամբ, տարածել բացառապես հավաստի, բազմակի ստուգված տեղեկատվություն՝ առաջնորդվելով որևէ պարագայում զինված ուժերի մարտունակությանը չվնասելու սկզբունքով և առաքելությամբ։ Այս պայմաններում մեզ պետք է առաջ մղի ոչ թե մեր մասնագիտական, այլ բանակի, զինված ուժերի հաջողությունն ու դրան նպաստելու գործելակերպը։

ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք նաև օգտագործել իրենց օտարերկրյա գործընկերների հետ մասնագիտական և անձնական կապերը՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ հավաստի ու համակողմանի տեղեկատվությունն արտաքին լսարանին հասցնելու և միջազգային հանրությանը մեր երկրի նկատմամբ կատարվողին հաղորդակից դարձնելու նպատակով»։