Կորցրել էինք որոշ մարտական դիրքեր, հակառակորդը կարողացել էր ներթափանցել մեր պաշտպանության խորքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
Բոլորը

30 երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ Ջերմուկում են, արձանագրում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները։

Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների Ջերմուկ այցին չի մասնակցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա փոխարեն դեսպանատնից ներկա է մեկ այլ ներկայացուցիչ։

Ռազմական գործողությունների անմիջապես սկզբից, հակառակորդի դեմ վարելով դիրքային մարտեր, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հետ էին մղում հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումները: Հանդիպման ընթացքում այս մասին նշեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Օրվա ընթացքում որոշ ուղղություններում, Հաշվի առնելով հակառակորդի ստորաբաժանումների գերակշռությունը, որոշ մարտական դիրքեր կորցրել ենք և հակառակորդը այդ ճեղքվածներով կարողացել է հարյուրավոր ստորաբաժանումներով ներթափանցել մեր պաշտպանության խորքը։

Որոշ ուղղություններում մեր ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում, ինչպես Ջերմուկի ուղղությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան, արևելյան մյուս ուղղություններում հաջողվել է հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր: Այն, ինչ ներկայացրել եմ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի մխրճման մասով՝ սկսել է սեպտեմբերի 12-ից լույս 13-ի գիշերը և շարունակվել մինչև հրադադարի ռեժիմի հաստատումը: Ջերմուկ քաղաքից մինչև սահման ռազմական գործողություններից առաջ հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կմ, իսկ ներկայումս հակառակորդը  4.5 կմ հեռավորության վրա է»,- նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը:

Մանրամասները՝ տեսանյութում։