Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա է. ԳՇ պետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Հայաստանում հավատարմագրված 30 երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:

Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների Ջերմուկ այցին չի մասնակցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա փոխարեն դեսպանատնից ներկա է մեկ այլ ներկայացուցիչ։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը դեսպանների հետ հանդպմանն ասաց, թե այս հատվածում հակառակորդը իր գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ։

Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատաով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ», – հայտարարեց ԳՇ պետը։

Նա նաև հավելեց, որ այդ մխրճումները Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խմբերով ու ջոկատներով։

«Որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ», – ընդգծեց Ասրյանը։

ԳՇ պետի խոսքով՝ ներկա դրությամբ՝ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։