ՌԻԱ Նովոստին խեղաթյուրում է Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը խեղաթյուրել ու սեփական ցանկությամբ խմբագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Կառավարության նիստում արած հայտարարությունը։

Մասնավորապես, թելեգրամյան պաշտոնական ալիքում ռուսական լրատվական գործակալությունը, մեջբերելով ՀՀ վարչապետի խոսքը, այն ներկայացնում է այսպես․ «Հակական կողմի կորուստներն ադրբեջանական սահմանին իրադրության սրման հետևանքով 135-ն են»։

Նման ձևակերպում ռուսական լրատվականն օգտագործում է նաև կայքի հրապարակման մեջ։

Նշենք, սակայն, որ Նիկոլ Փաշինյանն այսօր իր խոսքում նման արտահայտություն չի արել։

«Ադրբեջանի Զինված ուժերն ագրեսիա են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, զինվորներ, հայրենիքը պաշտպանելիս անձնուրացաբար զոհել են իրենց կյանքը։ Այսօրվա դրությամբ՝ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, թիվը վերջնական չէ, ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասել է Փաշինյանը։

Էմմա Չոբանյան