Պապիկյանի հետ քննարկել ենք` զինված ուժերի գործունեության խաթարման փորձերը կոշտ մեթոդներով պետք է կանխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 14:35
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Բոլորը

«Պաշտպանության նախարարի հետ քննարկել ենք` զինված ուժերի գործունեության խաթարման փորձերը կոշտ մեթոդներով պետք է կանխվեն»,- Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի զինված ուժերի գործունեությունը խաթարելու ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի, անկախ մոտիվացիաներից, գործող անձանց էմոցիոնալ վիճակից:

44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, ցավոք, դեպքեր ենք ունեցել, այդ գործերով, լավ է, որ ինտենսիվ քննություն է գնում, և դատական գործեր կան: Որևէ անձի որևէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել: Անկախ էմոցիոնալ վիճակից, եթե մեկն օրենքի գիծն անցնում է, պետք է իրավապահ համակարգի շատ կոնկրետ, արագ և կոշտ ձևերով զգա: Սա պետական անվտանգության հարց է: Այստեղ չենք պատրաստվում որևէ կոմպրոմիսի գնալ»,- ասաց վարչապետը:

Նա խիստ կարևորեց նաև տեղեկատվական անվտանգության ապահովումը: «Տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության նկատմամբ… Դա, ըստ էության, գործակալական ցանց է ՀՀ-ում:

ԱԱԾ-ն վերջին շրջանում շատ մեծ հաջողություններ ունի գործակալական ցանցեր բացահայտելու առումով, բայց, կարծում եմ, որ մենք գործակալական ցանցերի հետ մեր խնդիրները դեռևս չենք կարգավորել, պետք է այդ ուղղությամբ շարունակենք հետևողական աշխատանք իրականացնել»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։