Քննարկել ենք ռազմական դրություն հայտարարելու նպատակահարմարությունը. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Մենք պետք է արձանագրենք, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված և անվտանգության խորհրդի ֆորմատով քննարկել ենք ՀՀ-ում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և եկել ենք եզրակացության, որ այս պահին նման որոշման պետք է չգնանք: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մյուս կողմից մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում: Նաև կան քաղաքացիներ, որոնք ասում են՝ ռազմական դրության էինք սպասում, որ մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը: Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել և եկել այն եզրակացության, որ եթե կան մարդիկ, որոնք ուզում են ներգրավված լինել, կարող են սովորական ընթացակարգով կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ, և այդ խնդիրը կլուծվի: Նախկինում կայացրած որոշումների շրջանակներում եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է, ուժի մեջ է: Կան բոլոր օրենսդրական հիմքերը, կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ»,- նշեց վարչապետը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ թե՛ «Աշխարհազորի մասին» օրենքը, թե՛ եռամսյա հավաքների կառավարության որոշումները և «Պաշտպանության մասին» օրենքը այդ հնարավորությունները տալիս են։ «Բոլոր այն քաղաքացիները, որոնք ուզում են այսօր կամավորության հիմունքներով զինվորագրվել և գնալ պատրաստության, անհրաժեշտության դեպքում նրանց կիրռելիությունն ապահովելու համար, զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունել և տեղորոշել ըստ վայրերի»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։