Մակրոնի հետ պայմանավորվել ենք` իրավիճակը պետք է մնա ՄԱԿ ԱԽ֊ի ուշադրության կենտրոնում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
Բոլորը

ՀՀ դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների, այլև նախորդ տարվա մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին է: ՀՀ-ն այս դիրքորոշումն է արձանագրել ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ: Ըստ էության, ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի դիմումի հիման վրա են քննարկումներ տեղի ունեցել:

Երեկ երեկոյան ևս մեկ հեռախոսազրույց եմ ունեցել ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում»,- նշեց Փաշինյանը:

«Երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված մեզ հուզող հարցերին. մեր նախաձեռնությամբ է եղել քննարկումը»,- այս մասին նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ դա արդեն երկրորդ քննարկումն է, թեև հանրությունը մեծապես տեղեկացված չէ այդ մասին։ «Երկու օր առաջ տեղի է ունեցել ևս մեկ քննարկում փակ ռեժիմում, և ահա արդեն երկրորդը՝ մեր պնդմամբ արդեն բաց ռեժիմում, որպեսզի ողջ աշխարհի մարդկությունը կարողանա հետևել մշտական, ոչ մշտական անդամ երկրների տարբեր դիրքորոշումներին»,- ասաց Միրզոյանը:

«Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունել, բայց դա որևէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարևորությունը, որովհետև, այնուամենայնիվ, նույնիսկ առանց փաստաթղթի միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ»,- ընդգծեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։