Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ պատգամավորները Երևանում են
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների կազմով պատվիրակություն է մեկնել Հայաստանի Հանրապետություն․ տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Այս պահին պատվիրակության անդամները գտնվում են Երևանում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով։