Չի եղել մի դեպք, երբ բանակը հարց բարձրացնի, և ես այդ խնդիրը չլուծեմ առնվազն ֆինանսական մակարդակով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2018թ.-ին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջնորդվել եմ «Ամեն ինչ բանակի համար» սկզբունքով։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Չի եղել մի դեպք, երբ բանակը մի որևէ հարց բարձրացնի, և ես այդ խնդիրը չլուծեմ առնվազն ֆինանսական մասով: Այդքան քննադատված ՍՈւ-33ՍՄ–երի դեպքը դրա վառ օրինակն է, քանի որ պաշտպանության նախարարը կամ ԳՇ պետը պարտավոր չեն փորձագետ լինել և ասել, թե որ օդանավը գնեն։

․․․Ինձ ինչ զեկուցվել է,  որ պետք է բանակի համար, բանակը դա ստացել է։ Ինձ եկել, ասել են, որ 15 միլիարդ է պետք, որ բանակի սնունդը ապահովվի, ասել եմ՝ կտանք, ասել են՝ հարյուր քանի միլիոն դոլար է պետք, որ ինքնաթիռ առնենք, ասել եմ՝ կտանք, ասել են՝ արկեր առնելու համար փող է պետք, ասել եմ կտանք, 5 միլիոն, 10 միլիոն, 30 միլիոն ․․․ ասել եմ՝ կտանք»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` իրեն ինչ զեկուցել են, որ պետք է բանակի համար, բանակը ստացել է դա։ Փաշինյանը նշեց` հիմա որոշները քրգործերով դատվում են, քանի որ պարզվել է, որ իր տված 10 միլիոնը տարել են և իրենց «գարաժներում պահվող սնարյադների փոշին վրայից մաքրել ու  բերել են ՊՆ–ի պահեստ մտցրել»։

Հարցին, թե ինչո՞ւ հիմա չեն կիրառվում մեր ՍՈւ-երը, Փաշինյանը պատասխանեց, թե ամեն ինչ չէ, որ այս պահին կիրառվում է, քանի որ արդյունավետության հարց կա։

Մանրամասները՝ տեսանյութում։