ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջազգային մոնիթորինգ ստեղծելու հարցը պետք է լինի մեր խնդիրներից մեկը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանն օգտագործելու է բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ տարածքից դուրս բերելու համար: Այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

Վարչապետը հիշեցրեց, որ նախորդ տարվա մայիսի իրադարձություններից հետո հայկական կողմը հանդես էր եկել զորքերի հայելային հետքաշման առաջարկով: «Ես կարծում եմ՝ հետագա իրադարձություններն ապացուցեցին, որ զորքերի հայելային հետքաշման և սահմանային գծի երկայնքով միջազգային մոնիթորինգ իրականացնելու հարցն իր հրատապությունն այս իրադարձություններով ապացուցեց:

Երեկ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում նաև նման առաջարկություն է հնչել՝ դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային մոնիթորինգ ստեղծելու հարցը՝ հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով:

Եվ կարծում եմ, որ սա առաջիկայում պետք է լինի մեր գործնական իրագործման խնդիրներից մեկը: Եվ մենք օգտագործելու ենք բոլոր քաղաքական, դիվանագիտական միջոցները՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ տարածքից դուրս բերելու համար»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ իհարկե ցանկալի է րոպե առաջ դադարեցնել ռազմական գործողությունները և հարցը լուծել դիվանագիտական, քաղաքական եղանակներով, սակայն, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեն դադարում:

«Եվ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը՝ բոլոր հնարավոր ուղղություններով այս խնդիրը լուծելու համար, նաև միջազգային հանրության հետ մեր աշխատանքը սերտացնել շարունակելով։

Այս խնդրի գործնական իրագործման համար շատ կարևոր է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային ճիշտ պատկերացում ձևավորելը: Այս առումով Հավաքական անվտանգության պայմանագրի խորհրդի երեկվա նիստը բավականին արդյունավետ էր, որովհետև ոչ միայն Հայաստանի, այլ նաև անդամ մի շարք երկրների կողմից հնչեցին գնահատականներ իրադրության վերաբերյալ, որոնք ճշգրիտ համընկնում են Հայաստանի մոտեցման հետ»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։