Ռազմական դրություն մտցնելու նախագիծն իմ սեղանին է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

«Հենց նախորդ օրվա կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու հնարավորությանը:

«Մենք Անվտանգության խորհրդի և այլ ֆորմատներով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը, և քանի այդ որոշումը չենք կայացրել, դա նշանակում է, որ գտնում ենք, որ նման որոշման անհրաժեշտություն չկա ոչ թե այն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ որովհետև դա շատ լուրջ որոշում է, որն ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն, և նաև կայացվող որոշումների էֆեկտիվությունը պետք է գնահատել՝ մի շարք դրվագներում մեր փորձը հաշվի առնելով:

Նկատի ունեմ, որ այդ հարցը, բնականաբար, օրակարգում է, և իրադրությունն օրվա մեջ մի քանի անգամ գնահատվում է:

Գնա՞լ նման որոշման, թե՞ չգնալ՝ այս պահի դրությամբ նման որոշում չի կայացվել, ինչը չի նշանակում, որ որևէ հաջորդ պահի այդ որոշումը չի կայացվի՝ կախված իրավիճակի կոնկրետ գնահատականից»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։