Ո՞վ է մեր դաշնակիցը և ինչո՞ւ ենք մենք մենակ․ Փաշինյանը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ռուսաստանի Դաշնությունն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի դաշնակիցն են- այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞վ է մեր դաշնակիցը և ինչո՞ւ ենք մենք մենակ, ինչու է է հայ զինվորը կռվում մենակ։

Վարչապետը հիշեցրեց ՀԱՊԿ հիմնադիր փաստաթղթի 4-րդ հոդվածը, որում ասվում է. «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի ագրեսիա սույն պայմանագրի բոլոր պետությունների դեմ։ Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն՝ ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով Հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»։ «Մենք այս հիմքով դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Երեկ (խմբ․- սեպտեմբերի 13-ին) նիստ է տեղի ունեցել և իմ՝ որպես նաև կազմակերպությունում նախագահողի գնահատմամբ, ընթացք է տրվել մի գործընթացի, որը պետք է իր կոնկրետ լուծումներն ունենա»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ այդ նիստի ընթացքում հնչել են հստակ գնահատականներ, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ «Եթե այդ ձևաչափում այդպիսի նախադասություններ հնչում են, այդ նախադասությունները չպիտի մնան անհետևանք։ Գործարկվել է ընթացակարգ, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ընթացակարգն իր տրամաբանական արդյունքին հասնի»,- ասաց նա։

Վարչապետը նկատեց, որ Հայաստանը չի դիտարկում ռազմական միջամտությունը՝ որպես միակ հնարավոր սցենար, քանի որ կան քաղաքական, դիվանագիտական ազդեցության այլ գործիքներ և մեխանիզմներ։

«Մենք դիմել ենք նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության և գործընկերության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի հիման վրա նաև ՌԴ-ից, այդ թվում և ռազմական աջակցություն ստանալու համար։ Դիմել ենք նաև մեր արևմտյան գործընկերներին, որոնք աջակցությամբ նաև հիմա հարցը մտնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ այնտեղ քննարկելու համար»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։