Որևէ բանի կարիք չկա․ աջակցության նախաձեռնությունները հաճախ գցում են բանակի վարկը․ Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Արդյոք ՊՆ-ն ի վիճակի՞ է ապահովելու մեր բանակի կարիքները, թե օգնության անհրաժեշտություն կա։  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին այս հարցն ուղղեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այս փուլում, երբ հայտարարված չէ որևէ մոբիլիզացիա, մենք որևէ խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին: Խնդրում եմ ուղղակի ինքնագործունեությամբ չզբաղվել. եթե կա մեծ ցանկություն ինչ-որ բանով աջակցել, լինել բանակի կողքին՝ կապվել պատկան մարմինների հետ: Ես հանձնարարել եմ ՊՆ մամուլի խոսնակին հարթակ, հնարավորություն ստեղծել, որ մարդիկ կապվեն իր հետ և հնարավորության  պարագայում իրենց բարոյական աջակցությունը հայտնեն: Եթե կարիք կլինի այլ հարցերով համագործակցել, մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, բայց մեզ անհրաժեշտ հարցերի շուրջ միայն:

Շնորհակալ եմ աջակցության համար, շնորհակալ եմ պատրաստակամության համար, բայց այդ աջակցության նախաձեռնությունները հաճախ գցում են բանակի վարկը, և ես կխնդրեմ ձեռնպահ մնալ նմանատիպ ինքնագործունեությունից»,- նշեց  Պապիկյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ զրահաբաճկոնների, վրանների, սննդի, հագուստի կարիք մեր զինվորականները չունեն, բոլոր անհրաժեշտ պարագաները ձեռք է բերում Պաշտպանության նախարարությունը:

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ, սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։