Հայաստանը նշում է վտանգի մասին՝ բախումները կարող են վերաճել պատերազմի․ ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցը Reuters-ին

Լուրեր

04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
Բոլորը

Հայաստանը հայտարարում է, որ վտանգ կա, որ Ադրբեջանի հետ մահացու բախումները կարող են վերաճել պատերազմի, և կոչ անում գերտերություններին՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել ծանր իրավիճակին, որը, ըստ նրա, կարող է հանգեցնել նախկին Խորհրդային միության տարածքում ևս մեկ խոշոր հակամարտության, գրում է Reuters գործակալությունը։

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ 50 հայ զինվոր է զոհվել, 3 քաղաքացիական անձ վիրավորվել է՝ նշելով, որ թվերը զգալիորեն կաճեն։

Լիովին պատերազմի վերաճելու վտանգի մասին հարցին ի պատասխան՝ նա ասել է․ «Կա հստակ վտանգ։ Գիտեք, թե մեր տարածաշրջանում իրավիճակն ինչքան փխրուն է։ Իրավիճակ շարունակում է սրվել»։

ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել է, որ կատարվածին միջազգային հանրության կողմից ավելի մեծ ուշադրություն է անհրաժեշտ։

«Դուք խոսեցիք Ուկրաինայի մասին, դա այն է, ինչի վրա հույս է դրել մեր հարևանը՝ ամբողջ ուշադրությունը կլինի այնտեղ, և ոչ մի պատշաճ արձագանք մեր հիմնական գործընկերների կողմից»,- նշել է Հովհաննիսյանը։

Խոսելով ՌԴ-ից ունեցած ակնկալիքներից՝ ՀՀ ԱԳ փոխնախարարն ասել է․ «Մենք ունենք ռազմական համաձայնություն, նա մեր գլխավոր ռազմական գործընկերն է և կան որոշակի դրույթներ, որոնք խնդրել ենք կատարել»։

Էմմա Չոբանյան