Փաշինյանը և իր թիմակիցները պիտի հասկանան՝ դուք տանում եք տապալման հայոց պետականությունը, ի՞նչ գնով եք փորձում պահել ձեր պաշտոնները․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 22:30
Սարգիս Բեգոյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
20.11.2024 | 22:16
COP29-ի շրջանակում միջազգային կազմակերպություններն Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար իրավիճակի վերաբերյալ քննարկում են անցկացրել
20.11.2024 | 22:04
Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի հյուսիսն օկուպացվել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի կողմից
20.11.2024 | 21:51
Սուրեն Պապիկյանը պարգևատրել է 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2024 | 21:38
Վրաստանի ԿԸՀ-ն պատրաստվում է պատգամավորական վկայականներ հանձնել նորընտիր պատգամավորներին
20.11.2024 | 21:25
Մանկության ընկերոջ փոխարեն նրա տեղակալը․ Փաշինյանի ընտրությունը կլուծի՞ համակարգային խնդիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 21:19
Աշոտ Խաչատրյանը` ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
20.11.2024 | 21:08
Գասպար Տերտերյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
20.11.2024 | 21:00
Նիկոլ Փաշինյանի «համբերության բաժակը»՝ 6 հրաժարականի պատճառ. ի՞նչ սպասել նոր նշանակումներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 20:55
Ուկրաինայի ԶՈՒ-ն առաջին անգամ բրիտանական Storm Shadows-ով հարվածել է Ռուսաստանին
20.11.2024 | 20:46
Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ Կիևում դեսպանությունների փակման մասին
20.11.2024 | 20:32
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
20.11.2024 | 20:18
Արևմուտքի հետ լարվածության ֆոնին Պուտինը դադարել է ներկայանալ հանրությանը
20.11.2024 | 20:04
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը Ռուսաստան է ժամանել
20.11.2024 | 19:55
Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
Բոլորը

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Factor TV-ի հետ հարցազրույցում պնդում է, որ Հայաստանը պետք է անհապաղ դուրս գա Ռուսաստանի ղեկավարած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, որը հերթական անգամ հրաժարվել է ՀՀ-ին աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ։ Մինչդեռ ՀՀ-ի ռազմական և ռազմավարական դաշնակից չհանդիսացող ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել կասեցնել ռազմական գործողությունները, հստակ շեշտվել է, որ Ադրբեջանն է ռազմական ագրեսիայի նախաձեռնողը, և որ վնասներ է հասցրել ՀՀ տարածքի ենթակառուցվածքներին։ Այսպիսի ճշգրիտ գնահատականից, ըստ իրավապաշտպանի, բխում է, որ ՀՀ-ն պետք է սերտ գործակցի աջակցելու պատրաստ Արևմուտքի և այլ տերությունների հետ։

-Տիկի՛ն Կարապետյանց, Ադրբեջանի հարձակումն անվտանգային բարդ իրավիճակ է ստեղծել․ առավոտյան ժամը 09։00-ի դրությամբ, ըստ ՊՆ-ի, Ջերմուկի ուղղությամբ ԱԹՍ է կիրառել, վերսկսել է նախահարձակ գործողություններ Վերին Շորժայի, Ջերմուկի ուղղություններով՝ հրաձգային զենքերով, ականանետերով, հրետանիով։ Եվ այս իրավիճակում ՀԱՊԿ-ն հայտարարում է, որ Ստանիսլավ Զասը՝ գլխավոր քարտուղարը, կմեկնի հակամարտության գոտի, և փաստացի ռազմական աջակցություն չի տրվելու ՀՀ-ին։ Մինչդեռ տարեսկզբին նույն Նիկոլ Փաշինյանի հապճեպ որոշումներով՝ ՀԱՊԿ-ն մեկ օրում հազարավոր զորք ուղարկեց Ղազախստան, ուր գրեթե իշխանափոխություն էր։ Սա ինչպիսի՞ վերաբերմունք է ՀՀ-ի նկատմամբ, ինչո՞վ պայմանավորել։

-Ես խորհուրդ կտայի Ստանիսլավ Զասին ուղարկել ռուսական ռազմանավի հետևից, եթե ՀԱՊԿ-ն չի աջակցում ՀՀ-ին։ Այդ պարագայում պետք է գնան ուղիղ ռուսական ռազմանավերի հետևից։ Դրա ակնկալիքը և կարիքը չունի Հայաստանը։ Եթե հիշում եք՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ ռմբակոծում էին ոչ միայն Արցախը, այլև ՀՀ-ի տարածքը, ՀՀ-ի սուվերեն սահմանները որևէ կասկածի տակ դնելն ուղղակի անբարոյական է։ Միևնույն ժամանակ, ուղարկել էին ևս մեկ պաշտոնյայի՝ պարզելու համար՝ արդյո՞ք հարվածներ եղել են, թե չեն եղել, արդյո՞ք դրանք ՀՀ տարածքում են եղել, թե չեն եղել, և արդյո՞ք Ադրբեջանի կողմից են եղել։ Մինչև հիմա այդ մարդիկ փորձում են պարզել, թե որ կողմից է եղել հարձակումը, իրենց պրոֆեսիոնալիզմը սա է։

-Հայաստանի տարածք էին ներխուժել ադրբեջանցիները, իսկ 2021-ի մայիսին ՀԱՊԿ-ում քննարկում էին «մեխանիզմների գործարկման հարցը»։ Ինչքանո՞վ էր լուրջ ՀԱՊԿ-ի պահվածքը այն ժամանակ և հիմա։

-Դա մոտավորապես նույն բանն է, ինչ վարչապետն ասաց, թե ինչու զենք չի գնվում։ Հերիք է ձախ ձեռքով աջ ականջը քորել։ Շատ կոնկրետ է պետք հասկանալ՝ թե՛ 2016 թվականին, թե՛ 2020-ին, թե՛ 2022-ին ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն ապացուցել են, որ մեր համար ռազմավարական գործընկեր չեն, որ ՀԱՊԿ-ը պաշտպանիչ միջոց չէ ՀՀ-ի համար։ Նա որևէ պարագայում չի պատրաստվում միջամտել այս իրավիճակին և ջանքեր չի գործադրելու՝ աջակցելու ՀՀ-ին։ Վերադառնալով վարչապետի հանճարեղ հայտարարությանը, թե կա երկիր, որը զենք չունի, չի տալիս ու չի էլ թողնում, որ ուրիշ պետությունից զենք գնենք․ այդ տրամաբանության մեջ պետք է հասկանալ՝ ՀԱՊԿ-ի մեջ մնալու իմաստը ո՞րն է։ Մեր անվտանգությո՞ւնը, չի՛ ապահովում ՀԱՊԿ-ն մեր անվտանգությունը։ Մենք պարտավոր ենք դուրս գալ ՀԱՊԿ-ի կազմից։ Այո, ցուցադրաբար պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ի կազմից։ Այն միտքը, թե ՀԱՊԿ-ից դուրս գանք, Թուրքիան մեզ վրա հարձակում է գործելու, ՌԴ-ն մեզ չի աջակցի․․․ ժողովուրդ, հենց այս պահին հարևաններից մեկը ՀՀ-ի վրա հարձակում է գործում և ՌԴ-ն չի օգնում։ Հետևաբար, մենք պետք է փորձենք գտնել այլ գործիքակազմ և հասկանալ՝ ով է լինելու մեր դաշնակիցը։

-Ոչ միայն ՀԱՊԿ-ն չի աջակցում, այլև ծաղրում են Ղազախստանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, և այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որևէ խախտման մասին»։ Երևի թե Ղազախստանի նախագահ Տոկաևի համար անվտանգային խնդիրներ էին առաջացել, երբ ՀՀ-ն ուղարկեց զորք այնտեղ՝ ՀԱՊԿ-ի կազմում, կամ էլ՝ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հայտարարում է, թե ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս չենք գալու։ Ինչպե՞ս կարող է իշխանությունը պնդել, որ ՀԱՊԿ-ից դուրս չի գա ՀՀ-ն, եթե Ադրբեջանի հարձակման իրավիճակում ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն բացակայում են։ Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ ՀՀ իշխանությունն ինքն իր ձեռքերը չկապի՝ մոտավորապես ասելով, որ ՌԴ-ն չի ուզում՝ ՀՀ-ն զենք գնի ԱՄՆ-ից։ 

-Միակ տարբերակը հասարակության բողոքի ձայնն է։ Որևէ իշխանություն իր վրա չի վերցնելու՝ դադարեցնել ՀԱՊԿ-ի հետ իր բոլոր հարաբերությունները և փնտրել այլ ճանապարհներ, որովհետև իրենցից շատերն իշխանությունը ստացել էին հենց ՌԴ-ի աջակցությամբ, բայց այն տարբերությամբ, երբ անհրաժեշտություն կար ներքին գործերին միջամտելու Բելառուսում՝ Լուկաշենկոյին փրկելու համար, ՌԴ-ն այնտեղ ուղարկեց Ռոսգվարդիայի զորքերը, Ղազախստանում ներքին խնդիր էր՝ արտաքին վտանգ չկար, այդ թվում՝ ՀՀ-ի զորքերն ուղարկեցին Տոկաևին փրկելու։ Միֆ է, որ ՌԴ-ն մեր գործընկերն է։ Գուցե 1990-ականներին այդպես է եղել, բայց ոչ հիմա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան