Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանի պաշտպանը միջնորդել է փոխել խափանման միջոցը. միջնորդությունը կքննարկվի այսօր. ՀՔԱՎ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Այսօր՝ 2018 թ. մայիսի 24-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արշակունյաց 24/1) կկայանա Սարի թաղի ցույցերի մասնակիցներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործով դատական նիստ:

1,5 տարի տևած դատաքննությունը ընդհատվել է դատավոր Արթուր Օհանյանի՝ աշխատանքից ազատվելու հիմքով, ինչը ենթադրում է, որ դատաքննությունը վերսկսվելու է:

Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը միջնորդել է փոխել նրա խափանման միջոց կալանքը և որպես խափանման այլընտրանքային միջոց կիրառել 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավ:

Միջնորդությամբ պաշտպանը ուշադրություն է հրավիրել նրան, որ գործի քննության ողջ ընթացքում Հրաչյա Բոյաջյանին վերագրվող արարքները չեն նկարագրել ոչ գործով ներգրավված տուժողները, ոչ էլ՝ վկաները: Քրեական գործում նրա դեմ որևէ ապացույց առկա չէ: Այսինքն՝ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան:

Բացի դրանից վկաներն ու տուժողները հաստատել են, որ Սարի թաղի բնակիչները խաղաղ, առանց զենքի հավաք են իրականացրել կենցաղային խնդիրների լուծման նպատակով: Քանի որ թաղամասը զրկված էր էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մատակարարումից, ինտերնետի, ուղևորափոխադրման ծառայություններից: