Ընդդիմությունը վերադարձել է ԱԺ․ կքննարկվի ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարարության նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

Մեկնարկել է ԱԺ նիստը։ Ընդդիմությունը վերադարձել է ԱԺ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացնելու է ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ:

««ԱԺ Կանոնակարգ» սահմանադրական օրենքում ամրագրված 98-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ներկայացնելու եմ ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծ ադրբեջանական հարձակման վերաբերյալ»,- նշեց Սիմոնյանը:

Սիմոնյանը նաև հայտնեց, որ ժամը 11-ին ԱԺ-ում կլինի ՀՀ վարչապետը:

«Հնարավորություն կունենաք նրան հարցեր ուղղել: Վարչապետը նաև ելույթ կունենա ու կներկայացնի այն իրավիճակը, որը կլինի այդ պահի դրությամբ»,- նշեց ԱԺ նախագահը:

ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից նիստին ներկա են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Այստեղ ենք, որպեսզի առաջադրենք առաջարկը, պահանջը, որպեսզի ընթացիկ օրակարգերը մի կողմ մղվեն, և քննարկվի ստեղծված իրադրությունը»,- նշեց Մինասյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 08.00-ի դրությամբ էական փոփոխություններ չի կրել: Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: Հայկական կողմը հայտնել է զոհերի և վիրավորների մասին:

Մանրամասները՝ տեսանյութում։