Վերջին 3 ամիսներին 16 թերլցում է բացահայտվել․ Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 22:58
Հայտնի է նոր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:57
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
Բոլորը

ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ գազալցակայանների և բենզալցակայանների՝ թերլիցքավորումների համար տուգանվելու դեպքում բաշխիչ կայանների վրա վարորդի համար տեսանելի հատվածում կտեղադրվի ցուցանակ, որով կնշվի՝ լցակայանը տուգանվել է թերլցումների համար։

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ սա շատ վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծել․ «Օրենք են ուզում ընդունել, որը հնարավոր չէ կիրառել։ Ծխելու մասին էլ օրենք ընդունեցինք, որ բացօթյա տեղերում էլ չի կարելի ծխել։ Կոչ կանեմ քայլել փողոցում ու նայել՝ բացօթյա տեղերում չեն ծխո՞ւմ։ Եթե չաշխատող օրենք ենք ընդունելու, ուրեմն պետք չի։ Այսպես քաղաքացուն սովորեցնում ենք չհարգել օրենքը, որովհետև այն իրավակիրառ պրակտիկայում չի կիրառվելու»։

Բագրատյանի խոսքով՝ նման վահանակ փակցնելը լուրջ չէ․ «Ոչ մեկ չի համաձայնի, որ դու նման բան գրես, որ գրես էլ, մի րոպե չի մնա։ Վստահեցնում եմ, որ մի տարի հետո ժամանակը գա, տեսանյութով ցույց կտամ, որ մի ամիս էլ չի մնացել այդ վահանակը»։

Նախագծի հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամյանյանը չհամաձայնեց․ «Երեք ամսում մոտ հարյուրմեկ ստուգման արդյունքում 16 թերլցում է հայտնաբերվել, ուստի հիմնավոր չէ պնդել, որ օրենքը չի գործելու։ Հնարավոր չէ։ Իսկ վահանակը կմնա, թե ոչ, դա արդեն ցանկության հարց չի լինելու, այլ օրենքի պահանջ»։

Բագրատյանը պարզաբանեց, որ օրենքի մասին չի խոսում, այլ վահանակի։ «Այն չի աշխատելու, վնասելու է օրենքին։ Այդ մշակույթը մեզանում դեռ չկա։ Փորձեք, կտեսնեք»։

Նարեկ Ղահրամանյանը հստակեցրեց, որ վահանակը հանելու դեպքում կրկնակի տուգանք է նախատեսվում։

Մանրամասները՝ տեսանյութում։