Պատրիարք Կիրիլը կոչ է արել բոլորին «աղոթել Պուտինի համար»

Լուրեր

04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
Բոլորը

Ալեքսանդր Նևսկու կրտսեր որդու և Մոսկվայի իշխաններից առաջինի՝ Սուրբ Դանիելի հիշատակի օրը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ասել է, որ Ռուսաստանն առանձնահատուկ դեր է խաղում համաշխարհային պատմության մեջ, և այսօր այս հատուկ առաքելությունը կրկին վստահված է նրան։ Պատրիարքը նաև կոչ է արել աղոթել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար, ասված է Ռուսական ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Այսօր ուզում եմ նորից ասել, որ մենք ապրում ենք այս շատ դժվար ժամանակաշրջանում, հետևաբար, մեր աղոթքները հատկապես ուղղված են մեր պետության ղեկավարին, գերագույն գլխավոր հրամանատարին, Վլադիմիր Պուտինին, որը հատուկ պատասխանատվություն է կրում»,- ասել է Ռուսիո պատրիարքը։

Նա նաև կոչ է արել աղոթել հրամանատարների ու բոլոր նրանց համար, ովքեր իշխանության գլխին են, որպեսզի «Աստված նրանց պահպանի սխալներից ու պաշտպանի արտաքին սպառնալիքներից»։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Զինված ուժերը լայնածավալ հակահարձակում են սկսել և որոշակի հաջողություններ են գրանցել։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ ուկրաինական զորքերը, արագ հակահարձակման արդյունքում հետ գրավելով գրեթե ողջ Խարկովի շրջանը, մեծ պարտության են մատնել Ռուսաստանին։ Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարությունն էլ հայտնել է մեկ օրում 20 բնակավայր ազատագրելու մասին։

Տաթև Ֆռանգյան