ՌԴ-ն արդե՛ն մեծ պարտություն է կրել․ Ուկրաինայի հաղթանակը Պուտինին կդնի աշխարհաքաղաքական աղետի առաջ․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 20:18
Արևմուտքի հետ լարվածության ֆոնին Պուտինը դադարել է ներկայանալ հանրությանը
20.11.2024 | 20:04
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը Ռուսաստան է ժամանել
20.11.2024 | 19:55
Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:48
Դուք եք ուզում`մեր մարզիկները պարտվեն, ըմբոշխնե՛ք նրանց հաղթանակը. Գիլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 19:46
Սուրեն Աղաջանյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
20.11.2024 | 19:34
Եվրոպացի բնապահպանների բողոքի ակցիան՝ Բաքվի կողմից էթնիկ զտումների և հայկական տարածքների օկուպացիայի դեմ
20.11.2024 | 19:25
Ըմբիշ Էլեն Բաբաջանյանը` արծաթե մեդալակիր. զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:15
Ինչ կփոխի Արփինե Սարգսյանի նշանակումը․ հարցում՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 19:00
Պուտինը միջուկային զենքով կհարվածի՞ Ուկրաինային Բայդենի որոշումից հետո զարգացումների արդյունքում․ զրույց Ալեքսանդր Բոժկոյի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 18:51
Ուկրաինային «առանձնակի զանգվածային» հրթիռային հարվածի սպառնալիքի մասին լուրերը կեղծ են․ հետախուզություն
20.11.2024 | 18:42
Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Պալմիրային
20.11.2024 | 18:30
Կարինե Քոչարը՝ Ռուբեն Քոչարի մեղադրանքների մասին
20.11.2024 | 18:19
Ռուսական ինքնաթիռից 250 կգ-անոց ռումբն ընկել է ՌԴ Բելգորոդի շրջանի դպրոցի վրա
20.11.2024 | 18:19
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանին
20.11.2024 | 18:11
Անկարան «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի հետ կարևոր տրանսպորտային նախագիծ է համարում, օդային տագնապ Կիևում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը Factor TV-ի հարցազրույցում խոսելով ուկրաինական պատերազմի մասին՝ նշում է, որ Ուկրաինան բեկում է մտցրել պատերազմում՝ ռուսական օկուպացիայից ազատագրելով Իզյում, Բալակլեա, Կուպյանսկ քաղաքները և մի քանի տասնյակի հասնող բնակավայրեր։ Ռուսական զորքը նահաջում է՝ իր գրաված քաղաքներում թողնելով մեծաթիվ ռազմական տեխնիկա։ Ըստ փորձագետի՝ արդեն իսկ Ռուսաստանը պարտություն է գրանցել աշխարհաքաղաքական պատկերում, ինչի արդյունքում ՆԱՏՕ-ն ընդարձակվեց Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ այս պահին գոնե անդամության թեկնածու դառնալով, ինչպես նաև ԱՄՆ-ն արագ արձագանքման խմբերը 40 հազարից ավելացրեց 300 հազարի, ռազմական նոր տեխնիկա տեղակայեց մի քանի երկրում։ Ըստ Արեգ Քոչինյանի՝ Ուկրաինայի տարածքում պարտությունը ՌԴ-ի համար աշխարհաքաղաքական աղետ է նշանակում։

«ՌԴ-ի հաղթանակը պատերազմում վտանգի տակ է դնելու ՀՀ-ի անկախությունը»,- համոզված է փորձագետը։ Նա հիշատակում է ռուս պաշտոնյաների՝ ռուսական կայսրությունը վերականգնելու մտադրությունների մասին հայտարարությունները։ ՌԴ-ի պարտության դեպքում ևս կա սպառնալիք ՀՀ-ի համար, այն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի դերի մեծացումը տարածաշրջանում, ինչը, սակայն, ըստ Քոչինյանի, զսպել հնարավոր է դիվանագիտական աշխատանքով արևմտյան ուժային կենտրոնների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ աշխատանքով։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցություններին, Արցախի հարցի լուծման հնարավոր տարբերակներին։ 

-Պարո՛ն Քոչինյան, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմում, որը 201 օր է՝ շարունակվում է, այս պահին բեկում է տեղի ունեցել։ Ուկրաինական բանակը Խարկովի մարզում ազատագրել է նոր բնակավայրեր՝ Իզյում, Բալակլեա, Կուպյանսկ։ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, թե ռուսական բանակը թողնում է Խարկովի մարզը՝ ռազմական վերադասավորման նպատակով իր ուժերը կենտրոնացնելով Դոնեցկի մարզում։ Մինչդեռ ռուս պրոպագանդիստները 3 օրում մտադիր էին վերցնել Կիևը։ Ինչո՞վ պայմանավորել այս բեկումը և որքանո՞վ է այն հաստատուն նվաճում։

-Մինչ այս բեկմանն անդրադառնալը պետք է արձանագրենք, որ երկրորդ անգամ է, որ տեղի է ունենում նման միջադեպ։ Առաջին անգամ նման բան եղավ, երբ ռուսական զորքերը լքեցին Ուկրաինայի հյուսիսը։ Հիշում ենք, որ Բելառուսից մտած զորքերն ընդհուպ հասել էին Կիևի մերձակայք, կամաց-կամաց հետ քաշվեցին, այդ ամբողջ խմբավորումը դուրս եկավ, և ՌԴ-ն հայտարարեց, որ ինքը կենտրոնանում է արևելքի և հարավ-արևելքի վրա։ Հիմա մենք տեսնում ենք, որ հերթական անգամ ռուսական կողմը հայտարարում է, որ թողնում է այդ տարածքները, իրեն հետաքրքիր չէ, և ինքը կենտրոնանում է մեկ այլ տարածաշրջանում, երբ այլևս իրեն հետաքրքիր է Լուգանսկը, Դոնեցկը և, դիցուկ, Խերսոնը։ Ճակատի հետզհետև նեղացումը և ճակատի նեղացմանը հաջորդող նպատակների հետզհետե նեղացումը․․․ Ա՛յ, ինչպես Դուք նշեցիք, հայտարարում էին, որ Կիևը կվերցնեն, հետո ասացին, որ կվերցնեն այն, ինչ իրենց է պետք, հիմա էլ ասում են, որ Լուգանսկն ու Դոնեցկն են ուզում, ի սկզբանե էլ դա էին ուզում։

Պատերազմի մեջ մի հին հնարք կա, եթե դու տիրապետում ես տեղեկատվական հոսքերին և պրոպագանդիստական մեքենան լավ աշխատում է, պատերազմում քո պարտությունը պետք է ներկայացնես՝ այն, ինչ վերցրել ես, այն է, ինչ ուզում էիր վերցնել ի սկզբանե։ Եվ դա՝ չնայած նրան, որ մեկնարկային կարողություններդ ու ռեսուրսներդ բացարձակապես դրա մասին չէին խոսում։ Պետք է ֆիքսել, որ պատերազմի մեջ որոշակի բեկում արդեն իսկ մտցված է, և պայմանականորեն՝ խոսքը հիմա «Պատերազմ՝ նախաձեռնության համար» բանաձևի մասին է։ Այսինքն՝ պատերազմում նախաձեռնությունն այլևս ռուսական չէ, այն դեռևս հստակ ուկրաինական էլ չէ, իրենք մտել են նախաձեռնության համար պայքարի մեջ։

-ՌԴ-ն դեռ ամիսներ առաջ, ըստ որոշ փորձագետների, պարտություն էր կրել աշխարհաքաղաքական պատկերում։ Պուտինը փետրվարի 24-ից առաջ պահանջում էր ԱՄՆ-ից և Եվրոպայից գրավոր երաշխիք տալ, որ ՆԱՏՕ-ն չի ընդարձակվելու, մինչև 1997-ի դրություն հետ քաշել Եվրոպայում տեղակայված հեռահար զենքի տեղակայման վայրերը։ Մինչդեռ Ֆինլանդիան և Շվեդիան դարձան ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու, ԱՄՆ-ն 40 հազարից ավելացրեց զորքերը 300 հազարի, ռազմական նոր տեխնիկա տեղակայվեց մի քանի երկրում։ Կարելի՞ է, արդյոք, պնդել, որ ՌԴ-ի աշխարհաքաղաքական պարտությանը հաջորդում է նաև բուն Ուկրաինայի տարածքում պարտության մեկնարկին, թե՞ ռուսներն էլ կարող են բեկում մտցնել։ 

-Ստոլտենբերգի շատ հայտնի մի հայտարարությունը կա, երբ նա ասում է, որ Ռուսաստանը, սկսելով ուկրաինական ճգնաժամը և պահանջելով ՆԱՏՕ-ի հետագա չընդլայնումը, ստանալու է ավելի շատ ՆԱՏՕ իր սահմաններին, ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ։ Ռուսաստանն աննախադեպ շատ քանակությամբ ՆԱՏՕ ստացավ իր գրեթե բոլոր սահմաններին։ Ինձ մի քիչ դժվար է պատկերացնել, թե որտեղ է սրա տրամաբանական ավարտը։ Տեսաբաններ կան, որ խոսում են պուտինյան ռեժիմի տապալման մասին, մյուսները խոսում են ՌԴ-ի՝ իր արդի սահմաններում և արդի կազմով տապալմանո ու կազմաքանդման մասին։ Ես դրանցից ոչ մեկը չեմ կիսում երկու պատճառով․ առաջին՝ ՌԴ-ն միջուկային տերություն է և, որոշ ցուցիչներով, առաջին միջուկային տերությունն է աշխարհում, և երկրորդ՝ ՌԴ-ում իշխող ռեժիմն իշխանություն տվող ռեժիմ չէ։ Ավելի հավանական եմ համարում, որ ՌԴ-ում իշխող ռեժիմը տանկեր կմտցնի, և եթե պետք է՝ կհրետանակոծի սեփական ժողովրդին, բայց իշխանություն չի տա և որևէ պետական հեղաշրջման առաջ չի զիջի։

-Այսինքն՝ Դուք ՌԴ-ի պարտությունը տեսնում եք արտաքին նվաճումներից հրաժարումը, բայց ՌԴ-ի բուն տարածքի և իշխանության պահպանո՞ւմը։

-Արտաքին նվաճումներից հրաժարում՝ միայն այդ հատվածում, բայց դա չի նշանակում բացարձակապես, որ արտաքին նվաճումներից ՌԴ-ն հրաժարվի Հարավային Կովկասում, Միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում։ Էքսպանսիոնիզմի տապալումը մեկ ուղղությամբ չի նշանակում, որ էսքպանսիոնիստական տերությունը հրաժարվելու է այդ քաղաքականությունից բոլոր ուղղություններում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան