Ուկրաինան բեկել է պատերազմի ընթացքը, բայց այն կձգվի մինչ 2023 թ․ ISW

Լուրեր

03.06.2026 | 14:22
«Մենք ոչ թե եվրոհակաՔրիստոս ենք, այլ եվրոմոնարխիստ ու եվրոկոմունիստ»․ Դանիել Իոաննիսյանը՝ ՌԴ ԱՀԾ հայտարարությանն ի պատասխան
03.06.2026 | 14:10
«Ռեալը» ներկայացրել է նոր համազգեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.06.2026 | 14:03
«Զվարթնոց»-ում վառվել են տաճարի նոր լույսերը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
03.06.2026 | 13:54
Աբովյան համայնքին կվերադարձվի Կարապետ Գուլոյանի ապօրինի օտարած հողամասը․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
03.06.2026 | 13:43
Ծանոթանում ենք արտադրանքներին, հասկանանք՝ ինչը կարող է կիրառելի լինել․ ՆԳՆ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 13:36
Վոլոդինը հայտարարել է, թե «Հայաստանը ԵՄ-ում կկորցնի իր ինքնությունը, ինչպես արդեն կորցրել է կոնյակը»
03.06.2026 | 13:28
ՌԴ-ն հայտարարել է, թե ԵՄ-ն Հայաստանից «դուրս է մղում Ռուս ուղղափառ եկեղեցուն»
03.06.2026 | 13:24
IFAB-ը հաստատել է ֆուտբոլում նոր կանոնները
03.06.2026 | 13:14
Հայտնի է, որ չվերթով է մոտ 1 մլն եվրո ՀՀ ներմուծելու փորձ արվել
03.06.2026 | 13:03
Խերսոնում ռուսական հարձակումների հետևանքով զոհ և վիրավորներ կան
03.06.2026 | 12:52
Էդուարդ Սպերցյանն ընդունել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկը Սաուդյան Արաբիայից․ աղբյուր
03.06.2026 | 12:43
ՌԴ սահմանափակումների ֆոնին՝  Բրյուսելը մտադիր է առևտրային արտոնություններ տալ Հայաստանին․ սպասվում է Փաշինյան-ֆոն դեր Լայեն հեռախոսազրույց
03.06.2026 | 12:34
Ռազմական արդյունաբերությունը շուրջ 70 մլրդ-ի հասնող շրջանառություն ունի տնտեսության մեջ․ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 12:22
Բաքվում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» թեմայով միջազգային համաժողով է կազմակերպվել
03.06.2026 | 12:14
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Խորվաթիայում
Բոլորը

Ուկրաինական զորքերը, արագ հակահարձակման արդյունքում հետ գրավելով գրեթե ողջ Խարկովի շրջանը, մեծ պարտության են մատնել Ռուսաստանին, գրում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետները նոր զեկույցում։ Այս հաջողությունը զեկույցի հեղինակները կապում են արևմտյան զինատեսակների կիրառման հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երկարատև քննարկումը, իսկ հետո՝ Կիևի կողմից Խերսոնի շրջանի դեմ հակահարձակողական գործողության մասին հայտարարությունը շեղեցին ռուսական զորքերի ուշադրությունը այն հատվածներից, որտեղ ուկրաինական ուժերը վերջին մի քանի օրվա ընթացքում վճռական հարձակումներ են իրականացրել:

Ուկրաինայի զինված ուժերը օգտագործել են HIMARS և այլ արևմտյան համակարգեր Խարկովի և Խերսոնի շրջաններում ռուսական ցամաքային ուղիներին հարվածելու նպատակով՝ հիմք ստեղծելով գործողության հաջողության համար։ Ըստ զեկույցի՝ Ուկրաինայի իշխանությունները ցուցադրաբար  քննարկում էին հարվածները հարավում՝ մոլորեցնելով ռուսներին Խարկովի մարզում իրենց իրական մտադրությունների հետ կապված:

Ներկայիս հակահարձակումով պատերազմը չի ավարտվի, կարծում են ISW-ի փորձագետները:  Հակահարձակումն ինչ-որ պահի կավարտվի, ինչը թույլ կտա ռուսական զորքերին վերականգնել կայուն պաշտպանական գիծը և, հնարավոր է, նույնիսկ տեղային հակահարձակումներ ձեռնարկել:

Ուկրաինան ստիպված կլինի նոր հակահարձակողական գործողություններ սկսել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների ազատագրումն ավարտին հասցնելու համար։ ISW-ի մասնագետները կարծում են, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կձգվի մինչև 2023 թվականը։

Ուկրաինան պատերազմի ընթացքը բեկել է իր օգտին . Կիևը, ամենայն հավանականությամբ, ավելի ու ավելի հաճախ կթելադրի հիմնական ռազմական գործողությունների վայրը և բնույթը, իսկ Ռուսաստանն կսկսի ավելի ու ավելի անհամարժեք պատասխանել Ուկրաինայի կողմից աճող ճնշմանը, եզրակացնում են փորձագետները:

 

Տաթև Ֆռանգյան