«Գյումրին զբոսաշրջային ամենաէժան քաղաքներից է»․ տարվա տուրիստական հոսքերի պատկերը

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Զբոսաշրջային ընկերություններից մեկի հիմնադիր Լիզա Գասպարյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Գյումրի այցելողների մեծ մասը մայրաքաղաքից են։ «Գյումրու զբոսաշրջային ակտիվության մեջ առյուծի բաժինը զբաղեցնում է ներքին զբոսաշրջությունը․ մենք դեռ շարունակում ենք քիչ բացահայտված մնալ Հայաստանում՝ որպես զբոսաշրջային քաղաք։ Հիմնական մեր շուկան Երևանն է, որոշակի հետազոտություն անցկացրել ենք այն խմբերի ու հյուրերի շրջանակում, որոնց հետ մենք աշխատում ենք։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 60-70 տոկոսը Երևանից են։

Այս տարի Կապանի, ինչպես նաև Տավուշի մարզերի բնակիչներն էին ակտիվացել, նրանցից շատերին ենք հյուրընկալել Գյումրիում։
Ներգնա զբոսաշրջության ցուցանիշը բարձր չէ,տարեսկզբին ռուսական շուկան էր բավականին ակտիվ Գյումրիում, գիտենք ինչ պատճառով։ Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից, թե՛ Բելառուսից ունեցանք մեծ ներհոսք։

Սկզբում եկան Երևան, հետո հասկացան, որ շատ ավելի էժան, հյուրընկալ ու կոլորիտային է երկրորդ քաղաքը՝ Գյումրին, Երևանից մեծ հոսք նկատվեց դեպի Գյումրի։ Մենք հյուրեր ունեցանք, որոնք պլանավորել էին մեկ ամիս մնալ Գյումրիում, բայց երեք ամիս մնացին, որովհետև քաղաքը հարմար էր, նրանց մեծ մասն էլ ստեղծագործող էր, հաճելի էր ապրել Գյումրիում։ Հիմա էլ գրում են, որ կարոտել են մեր քաղաքը»,-ասաց Լիզա Գասպարյանը։

Ըստ մեր զրուցակցի՝  Գյումրին շարունակում է մնալ ամենաէժան քաղաքը զբոսաշրջիկների համար՝ թե՛ գիշերակացի, և՛ զբոսավարի ծառայության, և թե՛ ռեստորանների ու սրճարանների մատչելի լինելու առումով։ Լիզա Գասպարյանի ասելով՝  Գյումրիում կազմակերպված համերգներն ու խոշոր միջոցառումները ևս համար են մարդկանց գրպանին։ Ըստ նրա, եթե Ծաղկաձորի ցանկացած հյուրանոց մեկ գիշերվա համար արժե 35-50 հազար դրամ, Գյումրիում անհամեմատ մատչելի գնով կարող են ամենահարմար ու շքեղ հյուրանոցը վարձել։
«Մենք պարտավոր ենք պահել ողջամիտ գներ, որովհետև մենք դեռ շատ անելիք ունենք զբոսաշրջային ոլորտում, այս մի քանի տարվա աշխուժացմամբ պետք չէ միանգամից մտածել, թե զբոսաշրջության կենտրոնում ենք և մեզ կարող ենք ամեն բան թույլ տալ, գին թելադրել, այդպես չէ։ Հայաստանյան շուկան շատ փոքր է, 1-2 տարի հետո մեզ կսպառենք, եթե լավ ծառայություն չմատուցենք, 2-րդ, 3-րդ անգամ զբոսաշրջիկն այցելելու ցանկություն չի ունենա։ Մենք պիտի անընդհատ կանչող քաղաք մնանք»,-ասում է Լիզա Գասպարյանը։

Գյումրու զբոսաշրջային ոլորտի մեկ այլ մասնագետ՝ Վարդան Սրտաշյանը, նշում է, որ Գյումրին թեև ավելի ուրախ, գրավիչ ու մարդաշատ է դարձել, սակայն ոլորտում կան լուրջ խնդիրներ․ Գյումրիում ամեն քայլափոխի ռեստորաններ, սրճարաններ ու հյուրանոցներ են կառուցվում՝ անառողջ մրցակցություն ստեղծելով։ Դրանք ամեն օր չէ, որ կարողանում են ծանրաբեռնված աշխատել․ զբոսաշրջիկները Գյումրի գալիս են ազատ օրերերին՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի։

Բացի այդ, ըստ նրա, Գյումրիում զբոսաշրջությունը սեզոնային բնույթ է կրում, խոր աշնանն ու ձմռանն այդ նույն օբյեկտատերերը վնասով են աշխատում ու հազիվ մտածում են կոմունալ ծախսերը փակելու, աշխատակցիներին մի կերպ պահելու մասին։
Վարդան Սրտաշյանի ասելով, նախորդ տարիների հետ համեմատ այս տարի օտարեկրացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Գյումրի շատ չէ։ Եթե նախորդ տարիներին երևանյան զբոսաշրջային ընկերություններն ամսական 20-25 հոգանոց խումբ էին ուղարկում Գյումրի՝ մեծ ավտոբուսներով, այս տարի թիվը կրճատվել է՝ հասնելով 4-5-ի։

Ըստ նրա, ռուս-ուկրաինական պատերազմը ևս ազդել է դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի վրա, քանի որ Ռուսաստանը պատժամիջոցների պատճառով կորցրել է ինքնաթիռային պարկի զգալի մասը, ավիատոմսերի գները շեշտակի բարձրացել են, որի պատճառով շատերը չեն կարողանում նախորդ տարիների նման գալ հանգստանալ Հայաստանում։

Արմիկ Մովսիսյան