CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Քուփերից կստանա Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների նոր ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն։ Այս մասին հաղորդել է Axios-ը, գրում է France 24-ը։

Անանուն աղբյուրներին հղում անելով՝ նշվում է, որ ճեպազրույցը տեղի կունենա հինգշաբթի։ Սպիտակ տունն անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։ Axios-ի հաղորդմամբ՝ CENTCOM-ը պատրաստել է Իրանի վրա «կարճ և հզոր» հարվածների ծրագիր, որը, հավանաբար, կներառի ենթակառուցվածքային թիրախներ։ Նշվում է նաև, որ Վաշինգտոնը հույս ունի Իրանին ավելի ճկուն դարձնել միջուկային հարցերի շուրջ բանակցությունների սեղանին։

Ըստ աղբյուրներից մեկի՝ մշակվող այլ տարբերակների թվում են Հորմուզի նեղուցի որոշ հատվածների գրավումը և հատուկ նշանակության ուժերի ուղարկումը՝ Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները վերցնելու համար։

Նշենք, որ Թրամփը երեքշաբթի հանդիպել է Chevron-ի և այլ էներգետիկ ընկերությունների բարձր պաշտոնյաների հետ՝ քննարկելու մի շարք թեմաներ, այդ թվում՝ ԱՄՆ նավթի արտադրությունը, նավթի ֆյուչերսները, բեռնափոխադրումները և բնական գազը, նավթային շուկաների հարցը, որոնք ցնցվել են Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի