Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

Իսրայելի ռազմածովային ուժերը կալանավորել են Global Sumud Flotilla խմբի մի քանի նավեր, որոնք մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատվածի համար: Այս մասին հաղորդել է «Global Sumud Flotilla»-ն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կազմակերպությունը հավելել է, որ դրանցից մի քանիսը քարշակով կտեղափոխվեն Իսրայելի Աշդոդ նավահանգիստ:

«Իսրայելական զինվորականները ներկայում իրականացնում են Գազայի ծովային շրջափակում։ Նավակների հետ կապը խափանվել է, և ուղարկվել է SOS ազդանշան»,- ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ՝ ապրիլի 26-ին, ակտիվիստների տեղափոխող տասնյակ նավեր Սիցիլիայի նավահանգստից մեկնել էին դեպի Գազայի հատված։ Կազմակերպության տվյալներով՝ սա ամենամեծ նավատորմն է, որը երբևէ փորձել է հասնել պաղեստինյան անկլավ։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական ուժերը ձերբակալել են մոտ 175 ակտիվիստի, որոնք գտնվում էին Գազա ուղևորվող օգնություն տեղափոխող նավատորմի 20 նավերի վրա։

«Մոտավորապես 175 ակտիվիստներ ավելի քան 20 նավակից այժմ խաղաղ ճանապարհով շարժվում են դեպի Իսրայել»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Պաղեստինամետ ակտիվիստները ցանկանում էին կրկին փորձել ճեղքել Գազայի հատվածի՝ Իսրայելի կողմից 2007 թվականից գործող և Եգիպտոսի կողմից աջակցվող ծովային շրջափակումն ու մարդասիրական օգնություն հասցնել տարածաշրջան, հաղորդում է dpa լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Global Sumud Flotilla նավատորմի հայտարարված նպատակը նաև մշտական ​​մարդասիրական միջանցքի ստեղծմանը նպաստելն է։

2025 թվականի օգոստոսին շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը հաստատել էր իր մասնակցությունը «օգնության նավատորմին»։ Այդ միջոցառումը նույնպես կազմակերպվել էր Global Sumud Flotilla-ի կողմից։ Թունբերգը նշել էր, որ մասնակիցների նպատակն էր մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված և «մարդասիրական միջանցք բացել՝ ավելի շատ օգնություն բերելու համար»։

2025 թվականի հոկտեմբերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի իշխանությունները համաձայնության էին եկել հրադադարի շուրջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մշակված խաղաղության ծրագրի շրջանակներում: ԱՄՆ-ն, Թուրքիան, Կատարը և Եգիպտոսը հանդես եկան որպես Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի երաշխավորներ: Առաջին փուլի ընթացքում ՀԱՄԱՍ-ի զինյալները վերադարձրել էին բոլոր ողջ  մնացած իսրայելցի պատանդներին՝ Իսրայելի բանտից պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակելու դիմաց։

Հունվարի կեսերին Սպիտակ տունը հայտարարել էր Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու Թրամփի ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին: Այս ծրագրի համաձայն՝ Ազգային կոմիտեն պետք է ստանձնի տարածաշրջանի կառավարումը մինչև Պաղեստինի ազգային վարչակազմի պատրաստ լինելը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի