Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ռուսական զորքերն ապրիլի լույս 30-ի գիշերը զանգվածային հարձակում են իրականացրել Օդեսայի վրա, որի հետևանքով վիրավորվել է 18 մարդ, հայտնում է Օդեսայի շրջանի ոստիկանությունը, գրում է Current time-ը։

Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի տեղեկացմամբ՝ երկու մարդ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար։ Մեկ մարդ հոսպիտալացվել է վնասվածքաբանության բաժանմունք։

Քաղաքում վնասվել են բազմահարկ և մասնավոր տներ, մանկապարտեզ, հյուրանոց, կայանատեղի և այլ ենթակառուցվածքներ, ինչպես նաև ավտոբուսներ և մեքենաներ: Ամենաշատ վնասները, ըստ Լիսակի, գրանցվել են կենտրոնական Պրիմորսկի շրջանում: Այստեղ, մասնավորապես, վնասվել են բազմահարկ շենքեր, հինգ հարկանի բնակելի շենքի վերին հարկերում և տանիքում ուժեղ հրդեհ է բռնկվել, սակայն փրկարարներին հաջողվել է այն մեկուսացնել:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ապրիլի լույս 30-ի գիշերը ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և 206 հարվածային անօդաչու թռչող սարքերով, որոնցից 172-ը չեզոքացվել են։

Ուկրաինայի իշխանությունները և միջազգային կազմակերպությունները քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության վրա հարվածները որակում են որպես Ռուսաստանի կողմից կատարված ռազմական հանցագործություններ, մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները հերքում են դա՝ պնդելով, որ հարձակումներն ուղղված են  ռազմական օբյեկտներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի