«Գրագող դոկտորների գաղտնիքը»․ Գոգյանի բացահայտումներն ու կրթության նոր ռազմավարության բացերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
Բոլորը

2018 թվականի թավշյա հեղափոխությունից շատ չանցած՝ հունիսին Սմբատ Գոգյանը նշանակվեց ԲՈԿ նախագահ։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորն աշխատանքի հենց առաջին օրերից սկսեց բարձրաձայնել գործընկերների՝ դոկտորների ու գիտությունների թեկնածուների ատենախոսություններում հաճախակի հանդիպող գրագողության փաստերի մասին։

ԲՈԿ-ը եզրակացրել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գիտական անբարեխղճություն է ցուցաբերել։ Հայրապետյանը, որին մեղադրեցին դոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ, թողեց պաշտոնը։ Այնուհետև Գոգյանը պնդում էր, որ Հայրապետյանից հետո նույն բուհում նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ արտագրություններ․ Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցվեց։ Դիանա Գալոյանը, սակայն, չի ընդունում գրագողության փաստը։

«Ես հրապարակային պաշտպանել եմ, ունեցել եմ շատ լուրջ ընդդիմախոսներ, որոնք ամբողջությամբ կարդացել, իրենց եզրակացությունները տվել են, և իմ աշխատանքի հետ կապված որևէ խնդիր չի եղել։ Ինչ վերաբերում է նրան, որ ինչ-որ մարդիկ հաշվեհարդար տեսնելու համար անընդհատ բարձրաձայնում, չարչրկում են այդ հարցը, ես դա համարում եմ անլուրջ և ոչ գիտական խոսակցություն»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։

Ավելի ուշ Գալոյանի նկատմամբ հարուցված վարույթն ամբողջությամբ ոչ իրավաչափ ճանաչվեց, նա, չնայած գրագողության վերաբերյալ մեղադրանքներին, պահպանեց տնտեսագիտության դոկտորի գիտական կոչումը և հաստատվեց ռեկտորի պաշտոնում և մինչ օրս շարունակում է պաշտոնավարել:

«Կառավարությունը գրագողության դեմ պայքարելու բարոյական իրավունք էլ չունի, որովհետև բացահայտված գրագող մարդը՝ ռեկտորը, վերջը էլի նշանակվեց։ Նա հանդգնեց ասել, որ իր մեծածավալ արտագրություններն արտագրություն չեն, և կարողացավ փաստացի ամբողջ Կառավարությանն ապացուցել դա»,- նշում է Սմբատ Գոգյանը։

Երկու տարվա պաշտոնավարումից հետո ԲՈԿ-ի գործառույթն անարդյունավետ համարելով՝ Գոգյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Բարեփոխումների վերաբերյալ մաթեմատիկոսի պատկերացումներն այդպես էլ չհամընկան նախարարության մոտեցումների հետ։ Ըստ նրա՝ բարեփոխումների համար անհրաժեշտ էին օրենսդրական լիազորող նորմեր, որոնք այդպես էլ չսահմանվեցին։

Հեղափոխական գաղափարներով եկած Կառավարությունը ժամանակի ընթացքում, կարծես, փոխեց իր ռազմավարությունը։ Բանը հասավ նրան, որ Կրթության զարգացման պետական ծրագրի՝ Կառավարության կողմից հավանության արժանացած տարբերակում առհասարակ չի օգտագործվում «գրագողություն» բառը:

Բարձրագույն որակավորման կոմիտեն այժմ գլխավորող Կարեն Քեռյանը հիշեցնում է Կառավարության միջոցառումների ծրագիրը:

«Եթե նայելու լինենք Կառավարության միջոցառումների ծրագրերը, որտեղ 2021-26թթ․ Կառավարության ծրագրերն են ներառված, նշված է, որ գրագողության դեմ պայքարի նոր մեխանիզմ պետք է ներդրվի, ինչն ընթացքի մեջ է»,- ասում է նա։

Պետական ֆինանսավորման, կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը, սակայն, այն համոզման է, որ ոլորտի պատասխանատուները, որոնցից առնվազն մի քանիսը ԵՊՀ նախկին դասախոսներ են, կա՛մ չեն ընդունում խնդրի գոյությունը, կա՛մ փորձում են չտեսնելու տալ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան