Ծխելու դեմ իրական պայքա՞ր, թե՞ պայքարի իմիտացիա. վիճակագրություն. FIP

Լուրեր

05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Այս տարվա մարտի 15-ից Հայաստանում արգելվեց հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի կամ ծխախոտի փոխարինիչների օգտագործումը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքի համաձայն՝ օրենքի խախտման համար սահմանվեց տուգանք՝ 50 հազար դրամ ֆիզիկական անձի (ծխողի) և 150-200 հազար դրամ պաշտոնատար անձի նկատմամբ։ Օրենքի ընդունման պահին գործող առողջապահության նախարար, ներկայիս ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը «Փաստերի ստուգման հարթակին» տեղեկացրեց, որ ՎԻՎ օրենսգրքի հիշյալ հոդվածի իմաստով պաշտոնատար անձ է համարվում սննդի օբյեկտի տնօրենը, ասվում է FIP հրապարակման մեջ։

Ըստ այդմ, հանրային սննդի օբյեկտում ծխողը տուգանվում է 50 000 դրամով, իսկ օբյեկտի տնօրենը՝ չկանխելու կամ իրավապահ մարմիններին չահազանգելու համար՝ 150-200 հազար դրամով։

Եվ թեև արդեն կես տարի է, ինչ օրենքը մտել է ուժի մեջ, սակայն մինչ օրս հաճախ կարելի է հանդիպել (հիմնականում՝ բացօթյա, բայց շատ դեպքերում նաև փակ) սննդի օբյեկտներ, որտեղ այցելուները շարունակում են օգտագործել ծխախոտ կամ դրա փոխարինիչներ (FIP.am-ը իրական պատկերը ցույց տվող հետաքննություն է պատրաստում — խմբ)։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ, թե որքանո՞վ է օրենքի կիրառումն արդյունավետ կամ որքանո՞վ է իրավապահ համակարգը հետևում օրենքի կատարմանը։

Քանի որ ծխախոտի օգտագործման արգելքի նկատմամբ վերահսկողության գործառույթը վերապահված է ՀՀ ոստիկանությանը, հարցում ուղարկեցինք ոստիկանություն՝ խնդրելով հայտնել, թե մարտի 15-ից մինչ օրս ծխելու արգելքը խախտելու քանի՞ դեպք է արձանագրվել և քանի՞ ՎԻՎ արձանագրություն է կազմվել։

Ոստիկանությունից ի պատասխան տեղեկացրին, որ մարտի 15-ից մինչև սեպտեմբերի 2-ը ոստիկանության ծառայողների կողմից ծխախոտի օգտագործման արգելքի խախտման վերաբերյալ կազմվել է ՎԻՎ 2489 արձանագրություն։ Արձանագրությունների մեկ քառորդը բաժին է ընկնում Երևանին։

ՎԻՎ արձանագրությունների քանակն ըստ մարզերի կարող եք տեսնել գրաֆիկում։

Այստեղ ներառված չեն պարեկային ծառայողների կողմից կազմված թվով 84 ՎԻՎ արձանագրությունները։

Ինչպես նշեցինք, մարտի 15-ից մինչ օրս Հայաստանում հանրային վայրերում ծխելու արգելքի խախտման վերաբերյալ կազմվել է ընդհանուր առմամբ 2489 ՎԻՎ արձանագրություն։ Հատկանշական է, որ այստեղից ընդամենը 3 դեպքում է արձանագրությունը կազմվել պաշտոնատար անձանց նկատմամբ, և բոլոր 3 դեպքերն էլ արձանագրել են ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողները։

Ստացվում է, որ Հայաստանում, բացի Վայոց Ձորի մարզից, ոստիկանությունը չի արձանագրել դեպք, երբ պաշտոնատար անձի կողմից խախտվել է ծխախոտի կամ ծխախոտի փոխարինիչների օգտագործման սահմանափակման արգելքը։

Ավելին, արձանագրություններից ամենևին ոչ բոլորի դեպքում է կայացվում վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում։

Եթե մարտի 15-ից մինչ օրս ամբողջ Հայաստանում կազմվել էր 2489 ՎԻՎ արձանագրություն, ապա վարչական պատասխանատվության է ենթարկվել 1515 անձ։ Ոստիկանությունը չի մանրամասնում, թե արդյո՞ք դրանց մեջ են մտնում նաև վերոնշյալ 3 պաշտոնատար անձինք։

Հատանշական է, սակայն, որ ըստ ամիսների ստացված տեղեկատվության, մայիս-հունիս ամիսներին ողջ երկրով մեկ կայացվել է տուգանքի ընդամենը 1 որոշում։ Այսինքն, կա՛մ երկու ամիս շարունակ  հանրային վայրերում մարդիկ չեն ծխել, ինչը անհավանական է, կա՛մ ոստիկանությունը «չի նկատել» օրենքի խախտման դեպքերը։

Ամփոփելով վերջին կես տարիներին ծխելու դեմ պայքարի շրջանակներում ոստիկանության գրանցած արդյունքները և համեմատելով ՎԻՎ արձանագրությունների քանակն ու դրանց հիման վրա կայացված տուգանքի որոշումները՝ կարող ենք փաստել, որ ամեն 5 արձանագրությունից 2-ը բեկանվում է, պաշտոնատար անձինք ըստ էության չեն տուգանվում, իսկ մայիս-հունիս ամիսներին արձանագրվել  է խախտման ընդամենը մեկ դեպք։