«Ես չեմ փոշմանել». Ֆելիքս Ցոլակյանը շարունակելու է քվեարկել խղճի թելադրանքով. «Հրապարակ»

Լուրեր

24.05.2026 | 14:33
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան
24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ի «դավաճանները» երեկ հրավիրվել են խմբակցության նիստին։ Չի ներկայացել մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած Շիրակ Թորոսյանը։ Վահրամ Բաղդասարյանը, հիշեցնելով ՀՀԿ կանոնադրությունը, Ֆելիքս Ցոլակյանին զգուշացրել է, որ կուսակցության կարևոր որոշումներին 3 անգամ դեմ քվեարկելու դեպքում նրան կհեռացնեն խմբակցությունից։

ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, որ պատգամավորը դուրս գա և իրեն հռչակի անկախ։ Բաղդասարյանը ՀՀԿ-ականներին հորդորել է, որ այսուհետ համախմբված ու միասնական գործեն։

Ցոլակյանն ասաց, որ իրեն չի մտահոգում ՀՀԿ-ի զգուշացումը, ինքն այսուհետ էլ քվեարկելու է խղճի թելադրանքով․ «Ես չեմ փոշմանել, իմ մոտ ոչ մի բան չի փոխվել, ոնց կամ, այդպես էլ մնալու եմ»։ Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն հեռացնի իրեն։ «Ամեն ինչ էլ հնարավոր է»։ Սակայն «առայժմ» չի պատրաստվում վայր դնել մանդատը։ Նա հերյուրանք համարեց տեղեկությունը, թե ՀՀԿ-ն իրենից մեծ գումար է հետ պահանջել՝ իր ընտրվելու վրա ծախսածը»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: