ԿԳՄՍՆ-ն չի կատարում ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված հրահանգի պահանջները

Լուրեր

20.11.2024 | 20:18
Արևմուտքի հետ լարվածության ֆոնին Պուտինը դադարել է ներկայանալ հանրությանը
20.11.2024 | 20:04
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը Ռուսաստան է ժամանել
20.11.2024 | 19:55
Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:48
Դուք եք ուզում`մեր մարզիկները պարտվեն, ըմբոշխնե՛ք նրանց հաղթանակը. Գիլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 19:46
Սուրեն Աղաջանյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
20.11.2024 | 19:34
Եվրոպացի բնապահպանների բողոքի ակցիան՝ Բաքվի կողմից էթնիկ զտումների և հայկական տարածքների օկուպացիայի դեմ
20.11.2024 | 19:25
Ըմբիշ Էլեն Բաբաջանյանը` արծաթե մեդալակիր. զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:15
Ինչ կփոխի Արփինե Սարգսյանի նշանակումը․ հարցում՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 19:00
Պուտինը միջուկային զենքով կհարվածի՞ Ուկրաինային Բայդենի որոշումից հետո զարգացումների արդյունքում․ զրույց Ալեքսանդր Բոժկոյի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 18:51
Ուկրաինային «առանձնակի զանգվածային» հրթիռային հարվածի սպառնալիքի մասին լուրերը կեղծ են․ հետախուզություն
20.11.2024 | 18:42
Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Պալմիրային
20.11.2024 | 18:30
Կարինե Քոչարը՝ Ռուբեն Քոչարի մեղադրանքների մասին
20.11.2024 | 18:19
Ռուսական ինքնաթիռից 250 կգ-անոց ռումբն ընկել է ՌԴ Բելգորոդի շրջանի դպրոցի վրա
20.11.2024 | 18:19
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանին
20.11.2024 | 18:11
Անկարան «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի հետ կարևոր տրանսպորտային նախագիծ է համարում, օդային տագնապ Կիևում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

2021թ. վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ վարչապետն իր №1508-Լ որոշմամբ հաստատել է «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգը», որի 6-րդ կետով սահմանել է միջին մակարդակի (կամ ոլորտային) ռազմավարական փաստաթղթերին ներկայացվող պահանջները, իսկ դրա 9-րդ ենթակետով, որ «միջին մակարդակի ռազմավարական փաստաթղթի օրինակ կարող է դիտարկվել Կրթության ոլորտի զարգացման ծրագիրը:» ՀՀ վարչապետի №1508-Լ որոշմամբ հաստատված հրահանգը պահանջում է, որպեսզի համապատասխան ոլորտային նախարարը ներկայացնի նաև «պետական ծախսերի վրա ազդեցության նախնական գնահատականները»:

Վարչապետի վերը նշված որոշումը հաստատելուց 7 ամիս անց, 2022թ. հուլիսի 28-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված Կրթության զարգացման պետական ծրագրում, այն նույն փաստաթղթում, որը վարչապետի վերը նշված որոշման մեջ բերվել է որպես օրինակ, պետական ծախսերի վրա ազդեցության նախնական գնահատական առկա չէ: ՀՀ կառավարության 2022թ. հուլիսի 28-ի №1174-Ա որոշման մյուս առանձնահատկությունն այն է, որ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած փաստաթուղթը որոշմանը կցված չէ (սովորաբար հավանության արժանացող փաստաթղթերը կցվում են հավելվածի տեսքով):

Ինչո՞ւ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արհամարհել ՀՀ վարչապետի վերը նշված որոշմամբ հաստատված հրահանգի պահանջը: Ինչո՞ւ ՀՀ վարչապետը հետամուտ չէ, որպեսզի պետական ծրագրերը կազմվեն իր կողմից հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:
Ոչ ՀՀ վարչապետի և ոչ էլ ԿԳՄՍՆ համար կրթության զարգացման պետական ծրագիրը կամ վարչապետի №1508-Լ որոշմամբ սահմանված պահանջները կարևոր չեն: Երկու փաստաթուղթն էլ ձևական բնույթ են կրում: Ուշադրություն դարձրեք ՀՀ վարչապետի որոշման օրվա վրա: Այն ընդունվել է տարվա վերջին աշխատանքային օրը: Հանրապետական իշխանության տարիներին տարվա վերջին աշխատանքային օրերին հաստատվում էին որոշումներ, որոնցով նախատեսվում էր որևէ միջազգային կազմակերպության՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, ԵՄ կամ այլ միջազգային գործընկերների առջև ստանձնած պարտավորությունների կատարում: Այդ առումով այնպիսի տպավորություն է, որ հանրապետականի լավագույն ավանդույթները շարունակվում են և տարվա վերջին աշխատանքային օրը ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատել են մի հրահանգ, ոչ թե որպեսզի նախարարություններն ու գերատեսչություններն առաջնորդվեն դրանով, այլ որպեսզի ասեն. «Այդպիսի հրահանգ էլ ունենք»:

ԿԳՄՍՆ դեպքում պետական ծախսերի վրա ազդեցության նախնական գնահատականներ տալուց խուսափելը հասկանալի է, քանի որ նախարարությունն այնքան ծավալուն, ընդհանրական, կոնկրետությունից զուրկ և ոչինչ չասող փաստաթուղթ է պատրաստել, որ պետական ծախսերի վրա այդ ծրագրի ազդեցության նախնական գնահատական տալն անիմաստ է: Չկա առկա կամ ծրագրի կատարման ընթացքում ձևավորվելիք ռեսուրսների որևէ գնահատական, ինչը ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագիրը դարձնում է անիրատեսական և խիստ ռիսկային:
Ո՞րն է սրա վտանգը․ ծրագրի իրականացման գործողությունների պլանով մի շարք միջոցառումներ են նախատեսվելու, որոնց կապը վերջնական արդյունքների հետ հստակ և միանշանակ չի լինելու, որոնց իրականացման համար պահանջվող մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսները գնահատված չեն: Չնայած դրան, այդ բոլոր միջոցառումների իրականացման համար ուղղակի կամ անուղղակի կերպով ֆինանսական ռեսուրսներ են հատկացվելու, ինչը հանգեցնելու է գոյություն ունեցող սուղ միջոցների փոշիացման:

ՀՀ վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ ֆինանսները խնդիր չեն: Ֆինանսները խնդիր չեն լավ ժամանակներում, ինչպես որ առողջապահության համակարգի աշխատանքի դժվարությունները տեսանելի չեն ոչ համաճարակային իրավիճակում, հրշեջ ծառայության պատրաստվածությունը տեսանելի չէ, քանի դեռ անտառները չեն վառվում, փրկարար ծառայության աշխատանքի թերություններն ակնառու չեն, քանի դեռ չի եղել բնական, տեխնածին կամ այլ աղետ, զինված ուժերի մարտունակության հետ կապված խնդիրները տեսանելի չեն, քանի դեռ ապրում ենք խաղաղ երկնքի տակ, պարենային անվտանգության հետ կապված խնդիրներն ակնհայտ չեն, քանի դեռ մատակարարման ճանապարհների վտանգման պայմաններում չի պարզվել, որ երկրի ներսում մենք չենք արտադրում բավարար քանակի սնունդ կամ արտադրվածը չի նպաստում Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության բարելավմանը:

ՀՀ կառավարության գործը պետական քաղաքականությունների մշակումն է, աչքի առջև ունենալով հնարավոր ճգնաժամային իրավիճակները և զարգացման հնարավորությունները: ՀՀ կառավարության կողմից հաստատված Կրթության զարգացման պետական ծրագիրը վկայում է, որ ՀՀ կառավարությունը չի տեսնում այն մարտահրավերները, որոնց Հայաստանն առերեսվում է կրթության բնագավառում, չի գիտակցում այն առաքելությունն ու պատասխանատվությունը, որ կրում է: Մի շարք կարևորագույն խնդիրների անդրադարձ ընդհանրապես չի կատարվել:

Նախորդ՝ հանրության զգալի մասի կողմից մերժված իշխանությունն իր 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության մեջ ընդունել էր Հայաստանի բարձրագույն կրթության բնագավառում գրագողության առկայությունը և արձանագրել, որ այն կրում է համակարգային բնույթ: Առանց փաստական տվյալներ ներկայացնելու (որ բուհում քանի դեպք են հայտնաբերել կամ կանխել), ռազմավարության հավելված 6-ն արձանագրել էր, որ գրագողությունը տարածված էր բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում և կրթության մասնակիցների տարբեր խմբերի շրջանում և որ «լինում են դասախոսների կամ վարչական աշխատողների կողմից արդեն պաշտպանած մագիստրոսական թեզերի կամ դիպլոմային ավարտական աշխատանքների վաճառքի դեպքեր»: Խնդիրը համակարգային լինելու փաստն արձանագրվել է նաև ՏՀԶԿ մշտադիտարկման 2018թ. զեկույցում և մի շարք տեղական և միջազգային այլ հրապարակումներում: Կրթության զարգացման պետական ծրագրի ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած տարբերակն ընդհանրապես չի օգտագործում «գրագողություն» բառը, ինչն ընդգծում է, որ ոլորտի պատասխանատուները, որոնցից առնվազն մի քանիսը ԵՊՀ նախկին դասախոսներ են, կամ չեն ընդունում խնդրի գոյությունը, կամ փորձում են չտեսնելու տալ այն (հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԿԳՄՍՆ բարձրագույն ղեկավարներից մի քանիսը գիտական աստիճան ստացել և գիտակրթական գործունեությամբ զբաղվել են գրագողության ձևավորված համակարգի պայմաններում, գրագողություն բառից այսպես ընդգծված կերպով խուսափելը մտածելու առիթ է տալիս): Մերժված իշխանությունները չունեին պետական և հանրային կառավարման որևէ ոլորտում համարձակ և արմատական բարեփոխումներ իրականացնելու բավարար քաղաքական կամք: Ավաղ, հանրային դժգոհության հզոր ալիքի վրա իշխանության եկած և ժամանակին հանրային բավարար աջակցություն վայելող ուժն այսօր չունի անգամ այս և նման մի շարք այլ խնդիրներ արձանագրելու համարձակություն:

Պաշտոնավարման սկզբում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցներում դրամահավաքության դեմ «ակտիվ պայքար» էր ծավալել: 2018թ. մայիսի 18-ին նախարարը դրամահավաքության դեպք էր բացահայտել Երևանի թիվ 189 դպրոցում, իսկ 2019թ. մարտի 20-ին՝ թիվ 168 դպրոցում: Ծրագրի նախագիծը չի անդրադառնում դպրոցներում դրամահավաքության խնդրին և ընդհանրապես չի օգտագործում «դրամահավաքություն» բառը: Խնդիրը լուծվե՞լ է: Կառավարության ղեկավարը հայտարարում է, որ ֆինանսական խնդիրներ չունեն, իսկ կրթության ֆինանսավորումն ավելանում է: Այդ դեպքում ինչու են դպրոցները ծնողներից ներդրում պահանջում աշխատանքի (in kind) տեսքով: Իհարկե կասեն, որ ծնողները կամավոր են անում ամենը: Սովետական, ՀՀՇ-ական, ՀՀԿ-ական, ՔՊ-ական Հայաստանում ապրած հանրությունը լավ գիտի, թե որքան կամավոր են դրանք: Ինչպես է դպրոցների ֆինանսական փաստաթղթերում արձանագրվում աշխատանքի տեսքով կատարվող այդ ներդրումը:

Մեկ այլ դիտարկում կապված է «ուսումնական հաստատություններում կառավարման խորհուրդների ներդրումը կարևորագույն քայլ էր, սակայն այդպես էլ բեկումնային նշանակություն չունեցավ, քանի որ այն ձևական բնույթ է կրում, և որոշումները կայացվում են միանձնյա, կամ ուղղորդված ձևերով» ձևակերպման հետ: Ո՞վ է ուղղորդում կառավարման խոհուրդների աշխատանքը: Ինչ-որ մեկն ուղղորդում է բուհերի կառավարման խորհուրդների աշխատանքը և ԿԳՄՍՆ-ն չի՞ կարողանում ոչինչ անել: Ինչ-որ մեկն ուղղորդում է դպրոցների կառավարման խորհուրդների աշխատանքը և ԿԳՄՍՆ-ն, մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանը ոչինչ չե՞ն կարողանում անել: Եթե դպրոցների կառավարման խորհուրդների աշխատանքը ձևական բնույթ է կրում, ապա միայն և միայն այն պատճառով, որ ԿԳՄՍՆ-ն, մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանն իրենց կողմից նշանակված խորհուրդների անդամների միջոցով ուղղորդում են դրանց աշխատանքը և դրանց տալիս ձևական բնույթ:

Կրթության զարգացման պետական ծրագիրը մի շարք այլ լրջագույն թերություններ ունի: Այս տեսքով ծրագիրը հաստատելու վտանգը նրանում է, որ առանց խնդիրների պատճառները վերհանելու և վերլուծելու, թիրախավորված նպատակներն առկա ռեսուրսների հետ կապելու, այսպիսի ծրագրով առաջ շարժվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը վատնելու է իր սահմափակ մարդկային, նյութական, կառավարչական, ֆինանսական և մնացած ռեսուրսները:
Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը իրական կյանքում (ոչ թղթի վրա): Իրականում ՀՀ կառավարությունը շարունակում է նախկինների սկսած օպտիմալացման քաղաքականությունը և այդ առումով վերջիններիս օրգանական շարունակությունն է:

Դե իսկ օտար լեզուներից թարգմանված մի քանի արտահայտություններ, որոնք մտել են կառավարության անդամների խոսակցական հայերեն, արդեն տեղ են գտնում նաև պաշտոնական փաստաթղթերում. «այս տրամաբանության մեջ …», «իրականության մեջ …» …
Ծրագրի 9-րդ կետի «Առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչ հանդիսանալով՝ դպրոցական սնունդը կարող է նպաստել նման վարքագծի ձևավորման …» նախադասությունն ուղղակի չի ավարտվել, ինչը փնթի աշխատանքի դրսևորում է և վկայում է, որ ծրագրին հավանություն տալիս կառավարության անդամներից ոչ մեկը կամ նրանց ենթակաները այն չեն կարդացել: ՀՀ ԱԺ ինտերնետային կայքում հրապարակված փաստաթղթի վերջին նախադասությունը, ուր ասվում է, որ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում», ավելի է ընդգծում փաստաթղթի և մոտեցման ձևական լինելու փաստը, քանի որ ցանկացած բարեփոխում լրացուցիչ ֆինանսական միջոցներ է պահանջում:

Ահա և կրթության հանդեպ ներկա կառավարության մոտեցումը:

Արտակ Քյուրումյան, պետական ֆինանսական կառավարման փորձագետ