Իսրայելը չի թույլատրել ուկրաինական «գողացված հացահատիկ» տեղափոխող նավի մուտքը երկիր

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ուկրաինական «գողացված հացահատիկ» տեղափոխող PANORMITIS նավը չի բեռնաթափվի Իսրայելում, ինչը «դրական քայլ» է։ Սա ցույց է տալիս Ուկրաինայի իրավական և դիվանագիտական ​​միջոցառումների արդյունավետությունը։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի և գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի հայտարարությանը։

«Սա նաև հստակ ազդանշան է ուղարկում մյուս բոլոր նավերին, նավապետներին, օպերատորներին, ապահովագրողներին և կառավարություններին. մի՛ գնեք գողացված ուկրաինական հացահատիկ։ Մի՛ դարձեք այս հանցագործության մասնակիցը»,- հայտարարել է ԱԳ նախարարը։

Նա հավելել է, որ Ուկրաինան շարունակում է հետևել PANORMITIS-ին և զգուշացնում է բոլորին՝ զերծ մնալ դրա հետ կապված ցանկացած գործարքից։ Ավելին, Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ միջազգային պատժամիջոցները կշարունակեն խստացվել։

«Ռուսական կողմից Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներից անօրինական կերպով արտահանված հացահատիկն օրինականացնելու ևս մեկ փորձ կանխվել է»,- իր հերթին, ընդգծել է Կրավչենկոն։

Գլխավոր դատախազը նշել է, որ PANORMITIS-ը լքել է Իսրայելի տարածքային ջրերը և վերադարձել չեզոք ջրեր այն բանից հետո, երբ Կիևը մի շարք ընթացակարգային միջոցառումներ է ձեռնարկել։

«Նման վարքագիծը կարող է վկայել նավի և դրա բեռի նկատմամբ քրեական հետապնդման միջոցների կիրառման, մասնավորապես, ձերբակալման ռիսկի գիտակցման մասին»,- ասել է նա։

Կրավչենկոն նշել է, որ Իսրայելը կատարել է դիմումը՝ հիմնվելով Ուկրաինայի կողմից միջազգային իրավական համագործակցության շրջանակում տրամադրված նյութերի վրա․ «Հետևաբար, նավի հետագա շարժը, դրա բեռը և այս սխեմայում ներգրավված անձանց գործողությունները կմնան իրավական գործողությունների առարկա ցանկացած իրավասության մեջ, որը ճանաչում է օրենքի գերակայությունը և հարգում է Ուկրաինայի ինքնիշխանությունը»։

Ըստ նրա՝ նավի միջազգային ջրեր մեկնելը չի ​​դադարեցնում քրեական վարույթը կամ չի ազատում ներգրավված անձանց պատասխանատվությունից։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի և Իսրայելի միջև դիվանագիտական ​​հակամարտություն էր սկսվել, Կիևի բնորոշմամբ, «գողացված հացահատիկ» գնելու մեղադրանքների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի