Նպատակը որակյալ կրթություն ապահովելն է. Վահրամ Դումանյանը՝ բուհերը Աշտարակ տեղափոխելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Ակադեմիական քաղաքը որոշվել է Աշտարակում կառուցել, քանի որ կառավարությունում այդպես են նպատակահարմար համարել։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նախարարի խոսքով՝ նախնական որոշում է, որ հենց Աշտարակ տեղափոխեն բուհերը, հաշվի են առնվել այնտեղ գոյություն ունեցող որոշակի ենթակառուցվածքները:

Անդրադառնալով հարցին՝ եթե բուհերն Աշտարակ տեղափոխվեն, կապահովվի՞ կրթության այն որակը, որ մարդիկ, անտեսելով ճանապարհը, գնան այնտեղ կրթություն ստանալու, նախարարը պատասխանեց. «Կապահովենք այնքան, որքան կարող ենք»։

Դումանյանն ընդգծեց, որ, նպատակը, իհարկե, որակյալ կրթություն ապահովելն է. կարող են ապահովել կրթության բարձր որակ Աշտարակում, քանի որ կրթության որակը աշխարհագրական դիրքով չի որոշվում։

Իսկ թե երբ են նախատեսում բուհերը տեղափոխել Աշտարակ` նախարարը նշեց, որ հստակ ժամկետներ չեն հաստատվել:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ գործադիր իշխանությունը կողնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում. այն կկառուցվի Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքում։ Վարչապետի խոսքով` մտադիր են բուհերի խոշորացման գնալ, ինչի արդյունքում 8 պետական բուհ կլինի, որոնք լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին:

Մանրամասները՝ տեսանյութում: