«Մեր նախկին իշխանավորները չորացրել են գյուղը, Եղեգիսն ու Այրիջան ցամաքելու վտանգի առաջ են»․ քաղաքացիներն ահազանգում են

Լուրեր

12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
Բոլորը

Եղեգիս և Այրիջա գետերը կանգնած են ցամաքելու վտանգի առաջ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց եղեգնաձորցի ֆերմեր Տիգրան Եղոյանը։ Նա գետերի ցամաքելու գլխավոր ու հիմնական պատճառը համարում է ՀԷԿ-երը․ «32 կիլոմետրի վրա շուրջ 10 գյուղեր ցամաքում են և արդյունքում ջուրը գալիս ու թափվում գնում էր Ադրբեջան և պաշտոնական տվյալներով Նախիջևանի մասին վկայում են, որ ավելացել են ցանքատարածությունները։

Մեր նախկին իշխանավորները չորացրել են գյուղը՝ ստեղծելով մի վիճակ, երբ մենք հարևան թշնամի պետության գյուղատնտեսությունն ենք հարստացնում»,- ասաց նա։

Բանախոսների պնդմամբ՝ ցամաք տարածքները գնալով ավելանում են, գետերից վերանում են ձկները, գյուղեր կանգնում են լուրջ խնդրի առջև։ Ֆերմերները լուրջ մտահոգություններ ունեն, որ ՀԷԿ-երի գործունեությունը կարող է կապված լինել կոռուպցիոն ռիսկերի հետ և պատկան մարմիններին կոչ են անում հետևողական լինել։

Բանախոսների պնդմամբ՝ նախկինում, երբ այս խնդիրների մասին բարձրայնել են, իրենց սպառնացել են, բայց հիմա իրենք չեն պատրաստվում լռել։ Նրանք ակնկալիքներ ունեն նոր կառավարությունից, կարծում են, որ նորանշանակ նախարարներն ուշադրության կենտրոնում կպահեն հարցը, և այն հնարավորիս կարճ ժամկետում լուծում կստանա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան