Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոն

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր այցելել է «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոն։ Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից։

Պաշտպանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել բուժում ստացող անձանց առօրյային։

Կենտրոնի տնօրենը ներկայացրել է բուժման համար օգտագործվող մեթոդները, սարքավորումները և ինստիտուցիոնալ հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած, զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, անհատական զարգացման ուղղությամբ կատարվող կենտրոնի հսկայածավալ ու պրոֆեսիոնալ աշխատանքը։ Արմեն Մուրադյանի և Հայկուհի Մինասյանի հետ Քրիստիննե Գրիգորյանը քննարկել է Պաշտպանի հաստատության հետ Կենտրոնի համագործակցության ընթացիկ հարցեր։
Պաշտպանը բարձր է գնահատել Կենտրոնի կողմից իրականացվող և մշակման փուլում գտնվող ծրագրերը և պատրաստակամություն հայտնել աջակցելու Կենտրոնին հետագա գործունեության ընթացքում։