ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը Գիտելիքի օրվա առիթով այցելել է սահմանամերձ Երասխ գյուղ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր Գիտելիքի օրվա առիթով այցելել է Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղ։ Պաշտպանը զրուցել է դպրոցի անձնակազմի հետ դպրոցում առկա խնդիրների մասին, ծանոթացել շենքային պայմաններին․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Քրիստիննե Գրիգորյանն իր ուղերձով շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին։
Պաշտպանն իր ուղերձում ասել է․

«Սիրելի երեխաներ ու պատանիներ,

Գիտելիքը լավ ապագա կերտելու հուսալի միջոց է, իսկ պիտանի կրթությունը՝ փայլուն ապագայի վստահելի երաշխիք։ Ձեր իրավունքներն իմանալու և լավագույնս իրացնելու ճանապարհն անցնում է կրթության միջոցով։ Կրթությունն անհատի ազատությունն է, նրա ստեղծարար մտքի ուժն ու զարգացման երաշխավորը։ Կրթված ու աշխարհը լավ ճանաչող քաղաքացին ուժեղ ու զարգացած պետության նախապայմանն է։

Սիրելի առաջին դասարանցիներ,
այսօրվանից ձեր անհատական զարգացման կարևոր փուլ եք մտնում՝ ավելի լավ պիտի ճանաչեք գիտելիքը, ավելի լավ պետք է զգաք դրա անփոխարինելի ուժը։ Ձեզ բարի երթ: Մաղթում եմ, որ դպրոցից ստանաք ձեր կրթության կարևոր բաժինն ու թերևս ամենակարևորը՝ յուրացնեք կրթության ու զարգացման անգերազանցելի ձգտումը։

Շնորհավորում եմ նաև ուսուցիչներին ու կրթության կազմակերպիչներին! Շարունակեք սերմանել գիտելիքի ծարավ ու զարգացման ձգտում։ Ձեզ պատիվ ու խոնարհում։

Սիրելի ներկաներ,
Շնորհավորում եմ գիտելիքի և դպրության օրվա առթիվ»: