650 մլն նվիրատվություն, 280 մլն պետբյուջեից. որքան են փոխանցել բուհերն ու մյուս կառույցները Հայաստանի երիտասարդական հիմնադրամին

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Azdarar.am կայքը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 2017 թվականի հաշվետվությունը, որտեղից երևում է, թե որքան գումարներ են փոխանցվել այս հիմնադրամին:

Այսպես, միայն անցյալ տարվա ընթացքում ՀԵՀ-ը մի քանի տասնյակ կազմակերպություններից ստացել է ավելի քան 650 մլն դրամի նվիրատվություն։ Եվս 280 մլն դրամ ստացել է ՀՀ պետբյուջեից։

2017 թվականին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ամենախոշոր նվիրատուներն են եղել հետևյալ կազմակերպությունները՝

– Երևանի պետական համալսարան՝ 125 մլն դրամ,

– ՀՀ ԿԳՆ Գիտության հետական կոմիտե՝ 100 մլն դրամ,

– ՀՀ Կրթության և գիտության նախարարություն՝ 92 մլն դրամ,

– Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ 80մլն դրամ,

– Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան՝ 49 մլն դրամ,

– Առողջապահության համաշխարհային կազմակերպություն՝ 48.7 մլն դրամ,

– Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 44 մլն դրամ,

– Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ 30 մլն դրամ,

– Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան՝ 15 մլն դրամ։

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հաշվետվությունից՝ հետևյալ հղմամբ։

Հիշեցնենք, որ  Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 19-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր.

«Այսօր պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Հսկայական գումարներ ավելացան կրթական ոլորտում: Ասում էիք՝ փող չկա»:

 Խոսքը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի մասին էր, ով նաև հանդիսանում է ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավարն ու փաստացի համակարգում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեությունը։

Նախարարի գրառումից կարճ ժամանակ անց Կարեն Ավագյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքեց Հարությունյանի գրառմանը՝ նշելով. «Հարգելի ընկերներ, չէի արձագանքի կրթության նոր նախարարի գրառմանը, եթե իմ անունը չարծարծվեր: Կարեն Ավագյանի հիմնադրամ գոյություն չունի: Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը հավանաբար ի նկատի ուներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է և վերջինիս հոգաբարձուների նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: ՀՀ վարչապետն էլ այսօր, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն է։ Ի դեպ, ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը»: