STARMUS VI փառատոնի աշխարհահռչակ բանախոսները Հայաստանում դասախոսություններով հանդես կգան ուսանողների և աշակերտների համար

Լուրեր

09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարի նոր ուսումնական տարին խոստանում է «աստղային» լինել բազմաթիվ ուսանողների և աշակերտների համար։

Սեպտեմբերի 5-10-ը Երևանի համալսարանները և ՀՀ կրթական կենտրոնները կհյուրընկալեն STARMUS VI փառատոնի մասնակից բանախոսներին, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով` բացահայտելով տիեզերքի գաղտնիքները․ տեղեկացնում են STARMUS VI փառատոնի լրատվական ծառայությունից։

Փառատոնի Հանրայնացման ծրագրի շրջանակներում բանախոսները դասախոսություններով հանդես կգան

– Երևանի պետական համալսարանում,
– Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում,
– Հայ֊ռուսական համալսարանում,
– Հայաստանի Ամերիկյան Համալսարանում,
– Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում,
– Հայաստանի ազգային ագրարային համալսարանում,
– Երևանի «Հայբուսակ» համալսարանում,
– ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում,
– Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ),
– Հայաստանում ՄԱԿ֊ի գրասենյակում,
– «Քվանտ» վարժարանում,
– Ֆիզմաթ դպրոցում,
– Ա. Շիրակացու անվան ճեմարանում,
– ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում,
– Այբ դպրոցում,
– Գյումրիում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տեխնոլոգիական կենտրոնում,
– Լոռիում՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում,
– Վանաձորում՝ ԼՈՖԹ-ում։

Կրթական հաստատությունների ուսանողները բացառիկ հնարավորություն կունենան ունկնդրելու աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, աստղաֆիզիկոսների, ինչպիսիք են Ջիմ Բաղյանը, Գարիկ Իսրաելյանը, Քիփ Թորնը, Չառլի Դյուկը, Նագին Կոքսը, Ժոել Փարքերը, Դեյվիդ Այքերը, Թոնի Ֆադելը, Դոննա Սթրիքլենդը, Ժան֊Ժակ Դորդեյնը և այլք։

Հանրայնացման ծրագրի մեջ ներառված բազմազան և հետաքրքաշարժ թեմաները վստահաբար ոգեշնչման աղբյուր կդառնան երիտասարդների համար` էլ ավելի մեծացնելով նրանց սերը և հետաքրքրությունը գիտության հանդեպ։

STARMUS VI  փառատոնի մասին

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ  Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

Սթարմուս VI-ի մասին՝  https://starmus.com/Armenia
Facebook: https://www.facebook.com/StarmusArmenia
Twitter: https://twitter.com/StarmusArmenia
Instagram: https://www.instagram.com/starmus/
LinkedIn: https://www.linkedin.com/company/starmus-festival

Սթարմուսի մասին՝ https://starmus.com/
Յութուբյան էջ՝ https://www.youtube.com/user/starmusfest