ԲՏԱ նախարարը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է արտարժույթի տատանման մասով մտահոգությունները

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն օգոստոսի 26-ին հանդիպում է ունեցել ՏՏ ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են նախարարությունից:

Նախարարը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար, նշել, որ հանդիպումը նպատակ ունի ծանոթանալու ընկերությունների խնդիրներին, միասին քննարկելու դրանց լուծման հնարավորությունները, նախարարության իրավասությունների շրջանակներում օգնելու, աջակցելու։

Ռոբերտ Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ նախարարության կողմից աշխատանքներ են իրականացվում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխությունների կատարելու ուղղությամբ և կարևոր է համարում լսել ոլորտային ընկերությունների առաջարկները։

Հանդիպման ընթացքում ծավալվել է կառուցողական քննարկում, բարձրացվել են մի շարք խնդիրներ, ներկայացվել են օրենսդրական բարեփոխումների առաջարկներ՝ տրամադրվող պետական աջակցության ժամկետների, աշխատողների թվաքանակի շեմի բարձրացման, մի շարք այլ հարցերի շուրջ, այդ թվում’ արտարժույթի տատանումների հետ կապված ընկերությունների մտահոգությունների վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի հաճախակի դարձնել նմանատիպ հանդիպումները՝ առավել սերտացնել նախարարության և ոլորտային ընկերությունների միջև աշխատանքային շփումները։